ԱՄՆ-ը Վրաստանին է փոխանցել պարեկային մոտորանավեր
ԱՄՆ-ը Վրաստանի ՆԳՆ-ին է փոխանցել Island տեսակի 2 պարեկային մոտորանավեր՝ հագեցած ժամանակակից տեխնիկայով:
Նավերը կոչել են աբխազական 2 քաղաքների անուններով՝ Օչամչիրա և Դոօսկուրի (Սուխումի նախկին անվանումը):
Բաթումում տեղի է ունեցել նավերը վրացական կողմին հանձնելու հանդիսավոր արարողությունը: Այն համընկել է երկրի առափնյա պահպանության վարչության ստեղծման 20-ամյակի հետ:
Արարողությանը ներկա էին վարչապետ Մամուկա Բախտաձեն, Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան, Թբիլիսիում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Էլիզաբեթ Ռուդը: Նա ելույթ է ունեցել վրացերենով՝ ասելով, որ նոր նավերը կօգնեն Վրաստանին դառնալ ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերը Սև ծովում համատեղ զորավարժություններում: