ԱՄՆ-ն ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ կկիրառի
Վաշինգտոնը հայտնել է Ուկրաինայի դրության պատճառով Ռուսաստանի դեմ 1-2 ամիսը մեկ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին, հայտարարել է Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլկերը, գրում է РИА Новости-ն:
Նա նշել է, որ ԱՄՆ-ն շատ սերտորեն է համագործակցում եվրոպացի գործընկերների հետ հակառուսական պատժամիջոցների հարցում:
Վոլկերն ասել է, որ հավատում է պատժամիջոցների արդյունավետությանը։