Թրամփը գովել է ինքնաթիռում հրդեհի ժամանակ տիկնոջ վարքը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գովել է իր տիկնոջը՝ Մելանյա Թրամփին՝ ինքնաթիռում բռնկված հրդեհի ժամանակ ցուցաբերած հանգստության համար։ Այդ մասին Թրամփը հայտնել է Մոնտանայում հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալիս։
Սպիտակ տան ղեկավարը խոստովանել է, որ երբ իրեն հայտնել են ինքնաթիռում հրդեհի մասին, ինքը խնդրել է իրեն այլևս ոչինչ չասել։
«Եվ նրանք անմիջապես վայրէջք են կատարել։ Հիանալի օդաչուներ։ Կեցցե՛ նաև նա (Մելանյան-խմբ․)»,- ասել է Թրամփը։
Նրա խոսքով՝ Մելանյան արտակարգ իրավիճակում չի վախեցել։ Իմանալով ծխարձակման մասին՝ անվրդով նստած է մնացել։ «Նա հիանալի առաջին տիկին է»,- հավելել է Թրամփը։