Թուրքիայի մզկիթներից մեկում հավատացյալները 37 տարի շարունակ սխալ ուղղությամբ են նամազ արել
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիս-արևմտյան Յալովա նահանգի Սուգյորեն համայնքում դեռևս 1981 թվականին կառուցված գյուղական մզկիթում, պարզվում է, 37 տարի շարունակ հավատացյալները սխալ ուղղությամբ են նամազ (աղոթք) արել:
Ինչպես հայտնի է՝ մահմեդականները նամազն անում են դեմքով դեպի Մեքքա քաղաք, որը մահմեդական աշխարհի գլխավոր սրբավայրերից է:
Ինչպես փոխանցում է CNN Turk-ը, մզկիթի կառուցման ժամանակ կոպիտ սխալ է թույլ տրվել, և նամազ անելու հատվածը ոչ ճիշտ ուղղությամբ է առանձնացվել:
Գյուղի նոր իմամը, սակայն, հայտնաբերել է, որ Սուգյորենի մզկիթում նամազի հատվածը դեպի Մեքքա ուղղված չէ, և շտապել է տեղեկացնել տեղի իշխանություններին՝ սխալն ուղղելու համար:
«37 տարի է՝ մեր նամազն այստեղ ենք անում: Նոր իմամը եկավ, ասաց, որ սխալ է: Զարմացանք, թե հիմա ինչ պիտի անենք», - պատմել է գյուղի բնակիչներից մեկը: