Թուրքիայի զգալի հատվածը պատվել է Արաբական թերակղզուց եկող ավազափոշու ամպերով
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Ավազափոշու հսկայական ամպը պատել է Թուրքիայի հարավային, արևելյան և կենտրոնական հատվածները, այդ թվում և Անկարան:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, ավազի մանր հատիկներից կազմված ամպերը, որոնք գալիս են Արաբական թերակղզու տարածքից, արդեն երկրորդ օրն է, ինչ պատել են Անկարայի երկինքը: Քամու բացակայության պատճառով փոշին չի տարրալուծվում, բժիշկները խորհուրդ են տալիս շնչառական հիվանդություն ունեցող մարդկանց հնարավորության դեպքում մնալ տանը:
Մթնոլորտային երևույթի պատճառով տեսանելիությունը լրջորեն վատթարացել է, տեղ-տեղ այն 100 մետրից էլ քիչ է կազմում: Կայանված մեքենաները պատվում են ավազի շերտով:
Օդերևութաբանները կանխատեսում են, որ ավազափոշու ամպը Թուրքիայում կմնա մինչև շաբաթվա վերջ: