Այսօր՝ 19 ապրիլի 2024թ., 00:00
Թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Փաշինյանի՝ տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին օրերին Իրական արդարությունն այն է, որ ԼՂ-ից տեղահանվածները վերադառնան․ Բրեդ Շերման Իսրայելը հարվածել է Իրանին. լրատվամիջոց Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին Սրանց «թեթև» ձեռքով շատ արագ մոտենում է անվերադարձի կետին․ Մհեր Մելքոնյան Հագեցնող սնունդը նվազեցնում է քաղցրեղենի ցանկությունը Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում Չափազանց բարդ տնային աշխատանքը վնասում է երեխաներին Սպորտ դիտելը ակտիվացնում է ուղեղում պարգևատրման համակարգը Վրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ Միլլեր Խաղաղ օվկիանոսում հայտնաբերվել են ավելի քան 50 նոր տեսակի օրգանիզմներ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս Ղազարյանին Անընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը, Կոբախիձե Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին (տեսանյութ) Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան ինքը պետք է բանակին ապահովի կենդանի ուժով․ Ստոլտենբերգ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց ԵՄ-ն ի գիտություն է ընդունում ԼՂ-ից ռուսական զnրքերի դուրսբերման մասին հայտարարությունը Վայոց ձորում կողաշրջվել է իրանական համարանիշերով բեռնատարը Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով Հայաստանը 2023-ին կոնյակի ամենախոշոր մատակարարն է Ռուսաստանին ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ հայրենիք, եթե ապահովվի նրանց անվտանգությունը. ՌԴ ԱԳՆ Ժողովրդավար և խաղաղ հայ ժողովուրդը բախվում է իր ամենամութ օրերը հիշեցնող սպառնալիքների․ կոնգրեսական 5 անձ է կալանավովել խոշոր չափի հափշտակության դեպքով Սանահինցիները «կանկախանան» Կիրանցի արոտավայրերը, այգիները, Ոսկեպարի խմելու և ոռոգման ջրի ակնունքները հայտնվելու են թշնամու վերահսկողության ներքո. Զեկույց Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Օսկանյանին սպասելիս Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201 Այս իշխանության խոսքի հանդեպ նրանք հավատ չունեն այլեւս եւ որոշել են սպասել քայլերին Փաշինյանը խոսել է Ալիևի հետ ինչ-որ «բանավոր պայմանավորվածության» մասին Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում» Շատերը ռուսների հեռանալը պարտություն կընկալեն. Մարկեդոնով Հերթն Անահիտ Ավանեսյանինն է ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին երկիրը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ Գիտնականները պարզել են, թե ինչ ազդեցություն է ունենում անառողջ նախաճաշը դպրոցականների առաջադիմության վրա Honda-ն ներկայացրել է Ye էլեկտրական մեքենաների նոր շարքը Չինաստանի համար Գիտնականները պարզել են, թե երբ է մոլորակի վրա հայտնվել արաբիկա սուրճը Բժիշկ անեսթեզիոլոգը հիվանդներին և գործընկերոջը թունավորել է մահացու դեղամիջոցներով Ավստրալացին, ահռելի դդումի մեջ նստած, անցել է Թումուտ գետը (տեսանյութ) «Փախավ». ոսկեպարցիներին թույլ չեն տվել Փաշինյանին հարց տալ Փաշինյանը 3 տասնյակից ավել մեքենայով է մեկնել Ոսկեպար և Կիրանց ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը «Դավաճան վիժվածք» ասած քաղաքացին խոշտանգվում է, իսկ քաղաքացու վրա թքած ԱԺ նախագահը, սպառնացող ՔՊ քարտուղարը դառնում են անպատժելի արտոնյալներ «Ուրալ»-ի վթարի գործով ՀՀ ՊՆ պաշտոնյաների պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացվել. հետաքննությունը շարունակվում է 1,5 միլիոնի անունները պարզելու ցանկությունը հակահայ քայլ է, Փաշինյանը ծնկի եկած ապագա է պատրաստում հայ ժողովրդի համար․ Մուրադ Փափազյան 34-ամյա ՌԴ քաղաքացին կրակել է Արարատի մարզի բնակչի ոտքերին․ նրան մեղադրանք է ներկայացվել Դատական կախյալ համակարգ, ոստիկանության դաժանություններ․ «Freedom House»-ը՝ Հայաստանի մասին Հայաստանում հայերի հանդեպ սկսել են կիրառել ադրբեջանական խոշտանգման ձևերը․ Անժելա Էլիբեգովա Սահմռկեցուցիչ խոշտանգումը ՔՊ-ի քաղաքական պատվերն էր. Ռուբեն Մելիքյանը` Սամվել Վարդանյանի դեպքի մասին Սխալվում են՝ կարծելով, թե նավթ ու գազ վաճառելով ամեն ինչ կվտանգես. ԵԽԽՎ Բաքվի հարցով նախկին զեկուցող Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար Երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան Տղամարդը զբոսնելիս պատահաբար 5600 տարվա դաշույն է գտել Առճակատման նոր փուլը հղի է ամբողջ տարածաշրջանի համար աղետալի հետևանքներով. Պուտինը՝ Ռաիսիին ԱՆ շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է զբաղվում Աշխարհի թալանչին ինքն ա, սաղ բանակն ինքն ա թալանել, բայց թալանից ա խոսում. քաղաքացին՝ Գագիկ Մելքոնյանի մասին Դեպքը ենթադրաբար տեղի է ունեցել Ոստիկանության ծառայողների կա՛մ իմացությամբ, կա՛մ համաձայնությամբ․ նախկին ՄԻՊ Փաշինյանը տեւական ժամանակ է խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին՝ խորհրդակցությունների համար Թալանչին դո՛ւք եք, ձեր ծնողներն են, ձեր բարեկամներն են, ձեր ղեկավարն ա.Սուքիասյանը ափերից դուրս եկավ Արդեն պետք է հարցաքննված լինեին զույգով միզող ոստիկանները, առգրավված ու զննված լինեին նրանց հեռախոսները. Երվանդ Վարոսյան Հայաստանում օլիգարխներ չկան, կան նոր օլիգարխներ. Փաշինյանը խաբել է. մաս 200 ՔՊ-ական պատգամավորի հետ վիճած Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը կդիմի ՆԳՆ և Դատախազություն Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն ՊՆ նախկին շենքը կպայթեցվի
Հարցում

Ամուլսարի հարցում չունենք ապացույց, որպեսզի հայտարարենք բնապահպանական աղետի մասին. Տիգրան Ավինյան

Ամուլսարի հարցում չունենք ապացույց, որպեսզի հայտարարենք բնապահպանական աղետի մասին: Այս մասին օրերս հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, հաղորդում է Econews.am-ը:

Ավինյանը մասնավորապես, նշել է. «Այս պահին հանքարդյունաբերության ռազմավարություն է մշակվում: Ես կարծում եմ, որ մենք ոլորտում եւ օրենսդրության մեջ ունենք լրջագույն բացեր, որոնք կառավարության լուծելիք խնդիրն են: Բնապահպանության նախարարության հետ, միջազգային փորձագետների ներգրավմամբ լուծում ենք այդ երկու հարցերը՝ օրենսդրության եւ ռազմավարության: Ունենք խնդրահարույց կետեր, ինչպես տեղյակ եք եւ պետք է փորձենք գնալ խնդիրները լուծելու ճանապարհով: Մի կողմից պետք է հաշվի առնել բնապահպանական խնդիրները, մեր առողջությունը, մեր սերունդների առողջությունը եւ մյուս կողմից նաեւ որոշակիորեն բալանսավորել տնտեսության զարգացման կոմպոնենտով»,- այս մասին օրերս հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Վերջինս անդրադարձել է ՀՀ-ում այս պահին կրիտիկական եւ վիճելի կարգավիճակ ունեցող երեք հանքավայրերի ճակատագրին: Խոսքը Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի, Ամուլսարի ոսկու հանքավայրի եւ Ալավերդու պղնձաձուլական գործարանի մասին է:

«Երեքն էլ շատ-շատ լուրջ խնդիրներ ունեն: Տարբեր են խնդիրները. Թեղուտի մասով կարող եմ ասել, որ այնտեղ պոչամբարի հետ կապված լուրջ խնդիր ունենք, նաեւ սնանկացման գործընթաց է գնում ՎՏԲ բանկի հետ: Այս փուլում այդ բանակցություններն են ընթանում եւ կառավարման կազմն է փոխվում:

Ալավերդու պղնձաձուլական գործարանը բավական ցածր արդյունավետությամբ է աշխատում եւ շատ մեծ վնասակարությամբ հենց Ալավերդու բնակչության համար: Այն իր տրամաբանական շարունակությունը պետք է ունենա ավելի մեծ պղնձաձուլարանի պրոյեկտում, որը մոտավորապես տասնապատիկ անգամ ավել հումք պետք է օգտագործի, բայց որը նաեւ կունենա լուծված ծծմբական թթվի խնդիրը:

Ինչ վերաբերում է Լիդիանին. Ամուլսարի հետ կապված մենք այս պահի դրությամբ անցկացնում ենք փորձաքննություն, որպեսզի հասկանանք, թե որքանով է համապատասխանում իրականությանն այն հայտարարությունները, որոնք արվել են տարբեր բնապահպանների կողմից, տարբեր փորձագետների կողմից»,- մանրամասնեց նա:

Լրագրողի հարցին, թե միջազգային ազդակները (նկատի ունենալով մի քանի երկրների դեսպանների հայտարարությունները) Կառավարությանը չե՞ն ուղղորդում արդյոք, Տիգրան Ավինյանը պատասխանեց. «Անկեղծ ասած՝ ոչ, չեն ուղղորդում: Մենք ելնում ենք մեկ սկզբունքից. բնապահպանական խնդիրները մեզ համար առաջնային են, բայց եւ այնպես, եթե բնապահպանական խնդիրները չեն ապացուցվում, այլ զուտ ենթադրությունների ու ոչ հիմնավոր փաստարկների վրա են հիմնված, չենք կարող կանգնեցնել նաեւ տնտեսվարողին, որովհետեւ դեռեւս շատ կոնկրետ փաստարկ, փաստ եւ ապացույց չունենք մենք, որը մեզ թույլ կտա հայտարարել, որ բնապահպանական աղետ է մեզ սպասվում:

Կան հայտարարություններ, որ կարող է ունենալ ազդեցություն Սեւանի վրա, Ջերմուկի ջրերի վրա, բայց այդպիսի ապացույց մենք չունենք: Ունենք 9000 էջանոց ՇՄԱԳ կոչեցյալը, որն արվել է Լիդիանի կողմից: Մենք ինքներս այս փուլում այդ փորձաքննությունն ենք իրականացնում, մենք ասելով միջազգային փորձագետների, այդ ոլորտում կայացած ընկերությունների ներգրավմամբ»:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan