Եվրամիության երկրները տոննաներով ոսկի են գնում
Վերջին ժամանակներս Եվրամիության երկրները
ոսկի են գնում։ Օրինակ, Հունգարիան մեծացրել է ոսկու պահուստը 10 անգամ,
իսկ Լեհաստանը 9 տոննա ոսկի է գնել։ Հունգարական ԿԲ աշխատակից Ձյորձ
Մետոլչին այս ամենը բացատրել է իշխանությունների ցանկությամբ՝ ազգային
հարստության անվտանգությունը բարելավելու և ողջ աշխարհին հիշեցնելու, թե ով
է եղել միջնադարում զարդերի հիմնական արտադրողը։
Պետությունների իշխանությունները ոչ մի կերպ չեն մեկնաբանում իրավիճակը։
Հունգարիայում միայն պատասխանել են, որ ոսկու գնումը ծրագրված է եղել
դեռևս գարնանը։ Այնուամենայնիվ, եվրոպական երկրները ոսկու մեծ պաշարներ
չունեն։ Համեմատության համար նշենք, որ Միացյալ Նահանգները ութ հազար տոննա
ոսկի ունի, իսկ Ռումինիան՝ 100 տոննա։
Տնտեսագետները ենթադրում են, որ ոսկու բարձր պահանջարկը կապված է գների
անկման հետ։ Սակայն տրամաբանություն այստեղ չկա. պահանջարկի մեծացման
դեպքում սովորաբար գները աճում են։ Հնարավոր է, որ իշխանությունները ոսկի
են գնում ինչ որ մի իրադարձությունից առաջ, որին արժույթի արժեզրկում է
հետևելու։