Կյանքը երկարաձգելու միջոց է հայտնաբերվել
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ
օմեգա-3 կիսահագեցած ճարպաթթուները, որոնք առկա են ծովամթերքներում,
երկարաձգում են տարեց մարդկանց կյանքի տևողությունը և կանխում վաղժամ
մահվան հավանականությունը: Այս մասին հաղորդում է MedcalXpress-ը:
1992-2015-ին տեղի ունեցած ուսումնասիրությանը 2622 չափահաս մարդ է մասնակցել, որոնց միջին տարիքը 74-ն է:
Գիտափորձի արդյունքում պարզվել է, որ մասնակիցների 89 տոկոսի շրջանում
տարիքային խրոնիկ հիվանդություններ են նկատելի եղել, այդ թվում՝ ֆիզիկական և
մտավոր գործառույթների խախտումը:
Իսկ օմեգա-3-ի օգտագործման բարձր
մակարդակ 24 տոկոսով նվազեցրել է անառողջ ծերացումը: Բացի այդ, դրանում
առկա դոկոսապենտաենի թթուն 18-21 տոկոսով դրան է նպաստել: Մյուս
միացությունների շրջանում ազդեցություն չի հայտնաբերվել: