Թուրք ազգը Թուրքիայում կարող է փոքրամասնություն դառնալ
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայում թուրք ազգը կարող է տարիներ անց դառնալ փոքրամասնություն: Այս մասին հայտարարել է Թուրքիայում գործող նորաստեղծ «iyi» (Լավ) կուսակցությունից մեջլիսի պատգամավոր Լյութֆու Թուրքքանը:
«Հիմա Թուրքիայում յուրաքանչյուր 20 քաղաքացուց մեկը սիրիացի է, ըստ հաշվարկների՝ 2023թ. սիրիացի կլինի ամեն 13 քաղաքացուց մեկը: Նման կերպ շարունակվելու պարագայում մոտ ապագայում թուրք ազգը Թուրքիայում փոքրամասնություն կդառնա»,- խոսելով երկրի ժողովրդագրական պատկերի մասին՝ նշել է Թուրքքանը:
Նա ընգծել է, որ ներկայումս Թուրքիայում բնակվող սիրիացիների թիվը, ոչ պաշտոնական տվյալների համաձայն, հասնում է 4 միլիոնի (պաշտոնական տվյալներով 3,6 մլն):
Պատգամավորը հայտարարել է, որ սիրիացի փախստականների հարցում երկրի իշխանությունների վարած քաղաքականությունը սխալ է:
«Փախստականների հարցում Թուրքիայի վարած սխալ քաղաքականության հետևանքով, ըստ տարբեր հաշվարկների, 2040թ. փախստականների թիվը կհասնի 7,5 միլիոնի»,- ասել է նա: