1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 19 նոյեմբերի 2018թ., 00:00
«Իմ քայլի» ցինիզմը արդեն անցել է բոլոր սահմանները Իլհամ Ալիեւը Մինսկում է Բյուջեի ընդունումը հարցականի տակ է Դահուկորդ Միքայել Միքայելյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆինլանդիայում Վրաստանի փոխնախարարը վթարի է ենթարկվել եւ հոսպիտալացվել կողերի կոտրվածքներով Ամերիկյան թռչնամսի տրանզիտը ՌԴ տարածքով կարգելվի Ադրբեջանը բողոք կհայտնի ԱՄՆ-ին Որսորդը սպանել է մի եղջերուի, որի եղջյուրների մեջ խրված դիակ կար Femen-ի ակտիվիստները փորձել են խափանել Ֆրանկոյի մահվան տարելիցի միջոցառումը Մադրիդում (տեսանյութ) Ռուսաստանի շուկայում սպասվում է երշիկի գների բարձրացում Սալվադորից ԱՄՆ է ուղևորվել միգրանտների չորրորդ քարավանը Տնտեսությունն անկում է ապրում, սպառողական վարկերի թիվն էլ աճում Լարսը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար. ռուսական կողմում կա կուտակված 445 բեռնատար Խոշոր վթար Բագրատունյան փողոցում. բախվել են 4 մեքենաներ, այդ թվում «ԳԱԶել» Օրվա խաղերի անոնս Ռումինիայում, հավանական է, գտել են Պաբլո Պիկասոյի գողացված նկարը «Ինչ տարիքում ենք մենք». Պետրոսյանը մի բաժակ շամպայնով նշեց ամուսնալուծությունը Նեթանյահուն կստանձնի նաեւ պաշտպանության նախարարի պաշտոնը Տավուշի մարզում ղեկը փոխելու պատճառով մեքենա է հրդեհվել (Տեսանյութ) Մեքենան բախվել է հայ-իրանական սահմանի փշալարերին ու հայտնվել հակառակ կողմում Ուսեյն Բոլթը կհեռանա ֆուտբոլից, եթե պայմանագիր չկնքի մինչեւ նոյեմբերի ավարտը Մերլին Մոնրոյի «Ոսկե գլոբուսն» աճուրդում 250 000 դոլարով է վաճառվել Տաքսու վարորդը ուղեւորին դրամապանակը վերադարձնելու համար 8 ժամ սպասել է Մակրոնի ժողովրդականության վարկանիշը շարունակում է ընկնել Պատվավոր «Օսկարի» շնորհման արարողությունը կկրճատվի Կալիֆոռնիայի հրդեհների պատճառով Ո՞ւմ եք տեսնում ՀՀ վարչապետի պաշտոնում (Հարցում) Ինչպիսի նորություններ են գերադասում ԱՄՆ բնակիչները Հրեաները ծեծել են բորտուղեկցորդուն և վայրէջք պահանջել՝ հանուն Շաբաթի պահպանման Բելգիայում կստեղծվի կանանց հատուկ նշանակության ջոկատ Մյանմայում հրավառության փուչիկը պայթել է հանդիսատեսի բազմության վրա (Տեսանյութ) Դայվերներին հաջողվել է նկարահանել ութմետրանոց անսովոր հրեշին (Տեսանյութ) Սմարթֆոնների օգտագործումը կարող է հանգեցնել տեսողության կորստի Որքան են ծախսում բրիտանացիները հանրային զուգարանների վրա Ուկրաինայի նախկին նախագահը վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց Եվգենի Պետրոսյանը տոնել է Ելենա Ստեպանենկոյից ամուսնալուծվելու ավարտը (տեսանյութ) Ջասթին Բիբերն ամուսնացել է ՀՀԿ-ական դարձած մարզիկը հիմա էլ ՔՊ-ի ցուցակում է Կա-մո վար-չա-պետ. Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների կոչը (Տեսանյութ) Ինչ է կատարվում Ազգերի լիգայում Աղյուսակներ Մարինեն եւ Գոռը հաշտվեցին. պարզվում է Գոռ Վարդանյանը պաշտպանել է Մարինեին (Տեսանյութ) Բերդավանցիները պահանջում են ադրբեջանցիների հետ փոխանակել իրենց համագյուղացուն եւ ճանապարհ են փակել (Տեսանյութ) ԱՄՆ ներկայացուցչությունը նոյեմբերի 20-ին կներկայացնի սպանված եւ մաս-մաս արված Խաշոգջիի գործով զեկույցը Միրգ, որը կարող է իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը Գիտնականներն ալկոհոլի նկատմամբ հակվածության նոր պատճառ են նշել Իսպանիայի ծովափերից մեկում ատլանտներին պատկանող կառույց է հայտնաբերվել Ջոն Լենոնի մարդասպանը բացահայտել է իր գործողության մանրամասները Ծեծկռտուք Շրի Լանկայի խորհրդարանում (տեսանյութ) Վաշինգտոնը չի նախատեսում Գյուլենի արտահանձնումը Թուրքիային Արաբ կանայք ի նշան բողոքի հագուստը շրջած են կրում Հունաստանում անարխիստները հարձակվել են նախարարների վրա Բագրատաշենի մաքսակետում կուտակված աջ ղեկով մեքենաների վերջը չի երևում (Լուսանկարներ) Հրթիռների թագավոր «Սատանա»-ի փորձարկումը (տեսանյութ) Վազգեն Խաչիկյանի բնակարանը կհանվի աճուրդի 37 և 1 համարի երթուղիները սպասարկող ընկերությունը սնանկ է ճանաչվել Բրիտանական առևտրային ցանցը կսկսի վաճառել տապակած մորեխներ Կորեայի Հանրապետությունում միասնական պետական քննության օրն արգելվել է ինքնաթիռների թռիչքը «Գտնելով իմ Հայաստանը. 1 դար ցեղասպանությունից հետո». Financial Times-ի խմբագրի հոդվածը հայրենիք այցի մասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ ներկայացուցիչ չի լինի Եվսեև Շատ երկրներ հարցականի տակ են դնում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցչի նշանակման արդյունավետությունը. Վ. Սեմերիկով Մոսկվայում տղամարդը մահացել է կորվալոլի և առյուծագիի մեծ չափաբաժին օգտագործելուց Շվեյցարացի պանրագործը փորձում է երաժշտության միջոցով պանրին յուրահատուկ համ տալ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է, ռուսական կողմում կա կուտակված մոտ 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենա Ազգերի լիգա. Օրվա խաղերի անոնս ԱՄՆ-ում կոկաինի հսկայական խմբաքանակ են բռնագրավել «Լուսավոր Հայաստանը» հրապարակել է իր համամասնական ցուցակը. 157 թեկնածու Թրամփը պատմել է, թե որքան ժամանակ զինվորականները կլինեն Մեքսիկայի հետ սահմանին Վայրի բնության ամենազավեշտալի լուսանկարների մրցույթի հաղթողների աշխատանքները Լավրովը նշել է պայմանը, որի համաձայն կշարունակվի «Թուրքական հոսք»-ի կառուցումը VARDA-ն ցուցադրել է իր ակումբի մարզչի կրակոտ ու էրոտիկ պարը Ադրբեջանը Ֆրանսիային բողոքի նոտա է հղել Աշխարհի ամենահարուստ մարդը կանխատեսել է Amazon-ի սնանկ դառնալը Սանկտ Պետերբուրգում տղամարդն անցել է բարձրահարկ շենքերի միջև կապված ճոպանով (տեսանյութ) Բելառուսը Հայաստանի նկատմամբ իրեն դաշնակցային չի պահել, բայց Հայաստանն էլ խախտել է ՀԱՊԿ ընթացակարգերը. Ստանիսլավ Տարասով Մարդիկ կարող են Մարսում հայտնվել քառորդ դար հետո Կայծակը հարվածել եւ վնասել է «Թուրքական ավիաուղիների» օդանավը Սուրճի եւ թեյի հանդեպ սերը ծրագրավորված է գենային մակարդակում Վերին Լարսի անցակետը փակ է. ռուսական կողմում կանգնած է շուրջ 550 մեքենա «Սասնա ծռերին», «Օրինաց երկրին» եւ ԲՀԿ–ին ԿԸՀ-ն 48 ժամ ժամանակ է տվել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել Կալիֆորնիայի հրդեհներից չվնասված Էնթոնի Հոփքինսի տունը ցնցել է համացանցը
Հարցում

Կալանավորվել է «օրենքով գող» «Օշականցի Գևորիկի» փեսան

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Ոսկեվազ համայնքի 46-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների հիման վրա` մեղադրանք է առաջադրվել Օշական համայնքի երկու բնակչի՝ 1987 և 1993 թթ. ծնված Թովմասյան եղբայրներին:

Ոսկեվազի 46-ամյա բնակչի նկատմամբ կիրառված բռնության մասին ահազանգն ստացվել է 2018 թվականի հունվարի 24-ին. «Նաիրի» Բ/Կ-ից հայտնել են, որ «գանգուղեղային վնասվածք, կողերի կոտրվածք, գանգի հիմի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքի բնակիչ, 1972թ. ծնված Կ. Սիրեկանյանը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ծանր մարմնական վնաս պատճառելու հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում։ 46-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող։

Ձեռնարկված մեծածավալ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է Ոսկեվազի բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի էական նշանակություն ունեցող հանգամանքները՝ շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը։

Այսպես՝ նախնական քննության տվյալներով՝ Օշականի բնակիչ, 1987թ. ծնված Ս.Թովմասյանը 2018 թ. հունվարի 24-ին՝ ժամը 18:00-ի սահմաներում, «BMW X-5» մակնիշի ավտոմեքենայով Ոսկեվազի կենտրոնական հատվածում երթևեկելիս արժանացել է Ոսկեվազի բնակիչ Կ. Սիրեկանյանի դիտողությանը, ինչի կապակցությամբ առաջացել է վիճաբանություն։ Ս.Թովմասյանը՝ եղբոր՝ 1993 թ. ծնված Ա.Թովմասյանի, հետ միասին իջել են ավտոմեքենայից և պարզաբանումներ պահանջել Կ.Սիրեկանյանից , ապա սկսել բռնություն գործադրել նրա նկատմամբ։ Այնուհետև ավտոմեքենայով վերջինիս տեղափոխել են Ոսկեվազ-Օշական գյուղերի խաչմերուկին հարող տարածք, որտեղ շարունակել են բռնության գործադրումը՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր հատվածներին՝ առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնաս։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Թովմասյան եղբայրներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ըստ տեղեկությունների, Արշակունի Թովմասյանը «օրենքով գող» Օշականցի Գեւորիկ մականունով հայտնի Գեւորգ Մելիքյանի փեսան է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

website by Sargssyan