Ժիրինովսկին խոստացել է իր խրտվիլակը դնել ընդունարանում, որպեսզի գործընկերները կարողանան դրան հարվածելով լիցքաթափվել
ՌԴ լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար, Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին խոստացել է իր տեսքով խրտվիլակ դնել ընդունարանում, որպեսզի գործընկերները կարողանան դրան հարվածելով լիցքաթափվել, գրում է lenta.ru-ն:
«Բժիշկներն ասում են, որ եթե մենք թույլ չտանք ցասմանը դուրս գալ մեր միջից, կսկսեն կրակել փողոցներում, դպրոցներում և այդպես շարունակ: Ճապոնիայում ղեկավարների խրտվիլակներն են դնում գրասենյակներում: Իմ խրտվիլակը դրեք: Ընդունարանում դրեք, իսկ ես կհետևեմ, թե ով կհարվածի իմ խրտվիլակի դեմքին»,- ասել է քաղաքական գործիչը:
Ժիրինովսկին նման հայտարարություն է արել Ղրիմի Կերչ քաղաքի պոլիտեխնիկական քոլեջում ողբերգությունից հետո: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին քոլեջի 4-րդ կուրսի ուսանող Վլադիսլավ Ռոսլյակովն ինքնաշեն ռումբ է դրել կրթական հաստատության ճաշարանում, իսկ հետո կրակ բացել, այնուհետ ինքնասպան եղել քոլեջի գրադարանում:
Ողբերգության հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի: Զոհերի թվում եղել են քոլեջի սաներ ու աշխատակիցներ:
ԼՐԱՀՈՍ • ՕՐՎԱ ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
16:34 • 18/10Բողոքի ակցիա՝ Բագրատաշենի անցակետում. Ակցիայի մասնակիցները պահանջում են վերացնել աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքը
16:30 • 18/10Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն այսօր կհանդիպի նախարար Գաբրիել Ղազարյանի հետ
16:30 • 18/10Թուրքիայում ձերբակալել ու կարճ ժամանակ անց ազատ են արձակել ադրբեջանցի հայտնի «օրենքով գողին»
16:23 • 18/10Քեյթ Մոսի «ոսկե գլուխը» Sotheby's-ի աճուրդում վաճառվել է 486.000 դոլարով
16:23 • 18/10Կռիվ էի տալիս համակարգի դեմ, որի որոշ խոշոր «պատառիկներ» դեռ կան. Մ. Խաչատրյանը՝ նոր կուսակցության անելիքների մասին
16:20 • 18/10Պետք է օրենքով արգելել «այլանդակ դրսևորումները». Տ. Ուրիխանյանը՝ իր կողմից շրջանառության մեջ դրված միասեռ ամուսնություններն արգելող նախագծի մասին
16:09 • 18/10ATP. Հրապարակվել է ամենամյա մրցանակների հավակնորդների ցանկը
16:08 • 18/10Կիմ Չեն Ընը Հռոմի պապին Փհենյան է հրավիրել
16:07 • 18/10Ավելացվել են հաշմանդամություն և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձանց լսողական սարքերի և հաշմանդամի սայլակների քանակները
15:52 • 18/10«Արաբները կա՛մ անտեղյակ են իրական զարգացումներից, կա՛մ սխալ են տեղեկացվում». անհետացած