Լեռնային Ղարաբաղի հարցով Փարիզի դիրքորոշումն անփոփոխ է. Ջոնաթան Լաքոթ
Լեռնային Ղարաբաղի հարցով Փարիզի դիրքորոշումն անփոփոխ է։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը։
Ի պատասխան խնդրանքին՝ մեկնաբանել Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունը, ֆրանսիացի դիվանագետը հայտարարել է. «Փարիզի դիրքորոշումն անփոփոխ է։ Մենք մտահոգված ենք, որ մարդիկ են զոհվում եւ հույս ունենք, որ հակամարտությունը կլուծվի բանակցությունների միջոցով, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով»։