1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 24 հունվարի 2019թ., 00:00
ՊԵԿ նախագահն իրեն պարգեւատրել է 16 հազար, իսկ տեղակալին՝ 18 հազար դոլարով Փաշինյանը Բոլթոնի հետ զրուցել է ամեն ինչից, բայց ոչ Արցախի խնդրի մասին Քիմ Քարդաշյանը մանուկ հասակում արված լուսանկար է հրապարակել եւ պատմել տատիկի հետ կապվածության մասին «Փաշինյանը երբեք չի գնա հիմնախնդրի որևէ քաղաքական լուծման: Նրա խնդիրը ժամանակ շահելն է». Ադրբեջանի նախկին արտգործնախարար ՀՀ երեք քաղաքացիներ ՌԴ-ում մեղադրվում են շորթման մեջ Ռուսական հայտնի պորտալը բացահայտել է իսկական հայի երեք «բաղադրիչները» Ծպտուն չեք հանում. չորս ժամ էդ ինչի՞ շուրջ են բանակցել Մնացականյանն ու Մամեդյարովը.Եղիազարյան (Տեսանյութ) Մաքրասեր կապիկը (Տեսանյութ) Վարձավճարների բարձրացումը երաժշտական դպրոցներում հանգեցրել է աշակերտների թվի կրճատման Թալանել են Նոր Նորքի քրեականի պետի տունը Պետական գերատեսչություններից զանգվածային ազատումներ են սպասվում Իլհամ Ալիեւը ռուսական զենքի նոր խմբաքանակ է ցանկանում գնել Հ1-ը սկսել է հայաստանցիների խաղաղության նախապատրաստումը՝ արձագանքում են Բաքվից Ղազախստանում ուզում են անվանափոխել երկիրը Երևանի քաղաքապետարանը հրաժարվում է հրապարակել պարգևատրվածների անունները Արտակարգ դեպք Նուբարաշենի բանտում. գողացել են «օրենքով գող» Զապի «դաբռոյով» բանտ անցկացված սմարթֆոնը Փաշինյանը մանրամասնել է Ալիևի հետ հանդիպումը Ռուսաստանում առաջարկվում է արգելել մետրոպոլիտենում ոտքը ոտքին գցած երթևեկելը Լապշինը պատասխանել է Ադրբեջանից հնչած հերթական սպառնալիքներին «Դա այնքան բարդ է». Քեմբրիջի դքսուհին պատմել է ծնող լինելու դժվարությունների մասին (լուսանկարներ) Ալիևը մեկնաբանել է Ադրբեջանի՝ ՀԱՊԿ անդամագրության հավանականության հարցը ՀՀ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Հենրիխ Մխիթարյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան առթիվ Հայ ժողովուրդն իրավունք ունի ավելին իմանալու այս հանդիպման մասին, քան Նիկոլ Փաշինյանի կցկտուր գրառումը Անգլիայում աշխատավարձ չստացած բանվորն էքսկավատորով մտել է իր իսկ կառուցած հյուրանոցն ու քանդել այն (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանը արագաչափերի բիզնես չի ունեցել. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անսպասելի ընտրություն. ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նոր նախագահը ՀՀԿ խորհրդի անդամ է. մանրամասներ Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի 4 դեռահաս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Վարչապետն ու դեպուտատները չպետք է ոտնահարեն մեր իրավունքները. Առեւտրականները փակել են Բագրատաշենի մաքսակետի մուտքն ու ելքը Եթե ՊԵԿ աշխատակիցների մոտ վարքագծի կանոններից շեղում եք նկատում, զանգեք մեր թեժ գիծ 2018-ի վերջին պետական պարտքը աճել է 148 մլն դոլարով. մանրամասներ «Կալաշնիկով» ինքնաձիգից կրակահերթ է արձակել Սուրենավանի երեք բնակիչների ուղղությամբ. մանրամասներ Լեւոն Արոնյանը հաղթանակով է մեկնարկել Gibraltar Masters-ում Վենեսուելայում ցուցարարները վառեցին Չավեսի արձանը Երբ մարտի 1-ի ողբերգությունը դառնում է շահարկման առարկա Բոլշեւիկները, «նեոլիբերալները» եւ ամբոխները խելագարված Փաշինյանին շնորհավորել են հեռավոր Ուզբեկստանից Սա պետությո՞ւն է, թե խենթանոց ... Խտրական «հավասարությունը» Սերժի եւ Նիկոլի «վախտ» Պորտուգալիայում բողոքի ցույցն ավարտվել է ոստիկանության վրա հարձակումով եւ ավտոմեքենաների հրդեհումով ՀԴՄ չխփելու համար տուգանվել է Սամվել Նիկոյանի կնոջ դեղատունը.Դեղատունը կփակվի՞ «Ժառանգության» նախագահ Արմեն Մարտիրոսյանն արտագաղթել է Կանադա 150 տոկոս պարգեւավճար. Ջրային կոմիտեն գերազանցել է մարզպետների «ռեկորդը» Հայկական կողմն այդպես էլ չի կարողացել կանխել Ադրբեջանի քայլերը «Եսասիրությանը թույլ մի տուր խանգարել սիրուն». Լիլի Մորտոն ցուցադրել է ներքնազգեստը Շիրակի փոխմարզպետը հրաժարականի դիմում է գրել Ասիայի Գավաթ. Քառորդ եզրափակիչի զույգերը Երևանի քաղաքապետարանը 974 հազար դոլարի պարգեւավճար է բաժանել Արձագանքում են Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը մոտ ժամուկես առանձնազրույց է ունեցել Իլհամ Ալիեւի հետ Մարզպետարանների պաշտոնյաներին Երգիչ Քրիս Բրաունը ձերբակալվել է Ես ունեմ ապացույցներ, որ անձամբ Փաշինյանն էր բաց թողել Մանվել Գրիգորյանին. ԱԱԾ նախկին պետի տեղակալ Կրակոցներ Արարատի մարզում, կան վիրավորներ. մարզի ոստիկանությունը չի տիրապետում օպերատիվ իրավիճակին Փաշինյանը ծրագրում է Դավոսում ոչ ֆորմալ հանդիպում անցկացնել Ալիեւի հետ Գևորգ Մուրադյանը միաձայն ընտրվեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ «Գազպրոմ Արմենիան» համաձայնել է գազը թանկ գնել, բայց սպառողի համար սակագինը չփոխել Էյֆելյան աշտարակը ժամանակավորապես փակվել է զբոսաշրջիկների համար Բժշկությունն ու առողջապահությունը պետք է տարանջատել իրարից Երևանը գրավում է զբոսաշրջիկներին համեղ խոհանոցով, պատմությամբ ու զվարճանքի վայրերով Հայերին որ հարցնես` բոլորը հայ են, իսկ վրացիներին՝ ում չեն հավանում, նա է հայ. Սաակաշվիլի (Տեսանյութ) Էթնիկ ադրբեջանցին առաջադրվել է որպես Ուկրաինայի նախագահի թեկնածու Ղարաբաղ չեմ գնում Ադրբեջանի ներքին խնդիրների պատճառով. Ալեքսանդր Լապշին Մի՛ մոռացեք Ադրբեջանի մյուս 128 քաղբանտարկյալներին. Washington Post-ի հոդվածը՝ Բաքվի ռեժիմի մասին Մանվել Գրիգորյանին տեղափոխեցին կալանավայր (Տեսանյութ) Շուտասելուկներ ասող ղազախ հաղորդավարը զվարճացրել է համացանցի օգտատերերին (տեսանյութ) Մինչև 12 տարեկան երեխաներին տեղափոխելիս մանկական պահող համակարգերի օգտագործումը կդառնա պարտադի՞ր Էրդողանը հեռախոսով «աղջիկ է ուզել» երիտասարդ թուրք բժշկի համար «Նպատակ ունեմ Shakmat կոնյակով Հայաստանը ճանաչելի դարձնել ամբողջ աշխարհում». Ալեքսիս Օհանյանի հարցազրույցը Forbes-ին Տղամարդը հարսանիքի ժամանակ սխալմամբ պոռնոգրաֆիկ ֆիլմ է միացրել Մխիթարյան. Շատ շուտով կվերադառնամ «Քանի դեռ ԼՂ հարցը մնում է չլուծված, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում հնարավոր չէ». Չավուշօղլու «Պատրաստվո՞ւմ եք Ձեր երեխայի հորն ամուսնության առաջարկ անել». Անակնկալ հարց Նոր Զելանդիայի վարչապետին (տեսանյութ) ՀՀ պետական պարտքը 2018թ. ընթացքում ավելացել է 148.3 մլն դոլարով Սևանա լճի ջրի մակարդակը մեկ տարում իջել է 5 սմ-ով 20-ամյա աղջիկը դանակահարել է իր հասակակից աղջկան. հարուցվել է քրեական գործ ՄԻԵԴ-ը սպասում է ադրբեջանական իշխանությունների պատասխանին Ջերմուկ համայնքի բնակիչները դեմ են նոր ՓՀԷԿ-ի կառուցմանը. «Գետն ամռանը չորացնում են» Բազային ֆինանսավորումը մրցութային դարձնելու դեպքում ԵՊՀ-ի 200 աշխատող գործազուրկ կդառնա Առաջիկա տարիներին Ադրբեջանում ինչ-որ բան տեղի կունենա Գեւորգ Մուրադյանը` ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ
Հարցում

ՀՀ նախագահը մայիսից կուտակված իր աշխատավարձը կտրամադրի «Հայաստան» համահայկական հիմնադրամին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը 2018-ի մայիս ամսից հավաքված և կուտակված իր աշխատավարձը կտրամադրի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

Հոկտեմբերի 18-ին այս մասին Արմեն Սարգսյանը հայտնել է հիմնադրամի աշխատակիցների հետ զրույցում։

«Ես 2018թ.-ի մայիսին մեր ընդհանուր ժողովի ժամանակ իմ հավատքը հիմնադրամի և նրա ծրագրերի նկատմամբ արտահայտեցի շատ պարզ ձևով՝ որ ես պատրաստ եմ իմ աշխատավարձը տրամադրել հիմնադրամին։ Ցավոք, քանի որ այս բոլոր իրադարձությունները տեղի էին ունենում, իմ աշխատավարձը հավաքվում էր, բայց չէր տրամադրվում։ Հավաքված ու նորացված այս աշխատավարձը մոտակա օրերին կտրամադրվի հիմնադրամին, որպեսզի իմ փոքր ներդրումը բերեմ մեծ և կարևոր խնդիրների լուծմանը»,- ասաց Սարգսյանը։

Որպես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ Արմեն Սարգսյանը նաև հստակ հանձնարարականներ տվեց հիմնադրամի նորանշանակ գործադիր տնօրենին ու աշխատակազմին ։

«Իհարկե ես իմ սեփական տեսլականն ունեմ, բայց, ի վերջո, տեսլականը պետք է գա բուն աղբյուրից։ Եթե մայիսին ես խնդիր էի դրել հիմնադրամի առջև, որ երկու-երեք ամսում ինձ ներկայացնեն իրենց տեսլականը, ապա հիմա այդքան առատաձեռն չեմ լինելու, քանի որ ժամանակն առաջ է շարժվում ու այս անգամ կխնդրեմ, որ տեսլականը ներկայացվի ընդամենը մեկ ամսվա կամ մեկ ամսից ավելի քիչ ժամկետում:


Կարծում եմ՝ տեսլականը ձևավորելու համար պետք չեն ամիսներ և տարիներ, որովհետև վստահ եմ, որ կան տեսլականի հիմնական սկզբունքները: Ներկայացրեք ձեր տեսլականը, որից հետո արագ կքննարկենք և այդ քննարկումը կդառնա հանրային, որովհետև հիմնադրամը ողջ հայ ժողովրդինն է։ Հին աշխատանքի ձևերն այլևս էֆեկտիվ չեն։ Հիմնադրամը երկու տասնյակից ավելի տարիների գործունեության ընթացքում բազմաթիվ հաջողությունների է հասել, բայց դա չի նշանակում, որ նույն մոդելը կարող է կրկնվել դարեր։ Ժամանակն է, որպեսզի հիմնադրամը զբաղվի ինքնագնահատմամբ»,- նշեց նախագահը։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը հիմնադրամում առաջին հերթին ցանկանում է տեսնել սփյուռքահայ երիտասարդ աշխատակիցների ու կամավորների։

«Հիմնադրամում պետք է աշխատեն նաև սփյուռքահայեր, պետք է աշխատեն սփյուռքահայ կամավորներ, որոնց ներկայությունը ևս մեկ անգամ ցույց կտա, որ հիմնադրամն իրական համահայկական կառույց է։ Իրենք ունեն նոր մտքեր, նոր գաղափարներ, այլ մշակույթից են գալիս: Ես միշտ մշակույթների համախառնման ջատագովն եմ, որովհետև այդ մշակույթների միախառնումն ի վերջո ավելի բարձր մշակույթ է ստեղծում։ Հիմնադրամի ներսում այդ նոր շունչը շատ լուրջ գործոն կարող է դառնալ հիմնադրամի թռիչքաձև զարգացման համար»,- ասաց Արշամյանը։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շրջեց հիմնադրամի աշխատասենյակներով ու ծանոթացավ աշխատակիցների հետ։

website by Sargssyan