1891 թվականից ի վեր ամենաուժգին ջրհեղեղը Ֆրանսիայում (լուսանկարներ)
Ջրհեղեղների ու դրանց հետևանքով առաջացած սողանքների պատճառով Ֆրանսիայի հարավում գտնվող Օդ դեպարտամենտի 126 համայնքում բնական աղետի ռեժիմ է հայտարարվել, հայտնում է ria.ru-ն՝ Journal Officiel-ին հղումով:
Ավելի վաղ Օդ դեպարտամենտի առանձին շրջաններում տեղացել են եռամսյա նորմայի չափով տեղումներ: Ջրհեղեղների ուժգնացմանը նպաստել է նաև ժամում 100 կմ ուժգնությամբ քամին:
Վերջին տվյալների համաձայն՝ 1891 թվականից ի վեր ամենաուժգին ջրհեղեղի հետևանքով մահացել է 14 մարդ: