«Նա իր օբյեկտիվով պատմություն է գրել». Էրդողանը ցավակցել է Արա Գյուլերի մահվան կապակցությամբ
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցական ուղերձ է հղել նախօրեին կյանքից հեռացած աշխարհի 7 լավագույն լուսանկարիչներից մեկը համարվող պոլսահայ նշանավոր լուսանկարիչ Արա Գյուլերի մահվան կապակցությամբ:
Ինչպես գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը, Էրդողանն իր վշտակցությունն է հայտնել Գյուլերի ընտանիքին, մտերիմներին ու երկրպագուներին՝ շեշտելով, որ լեգենդար արվեստի գործիչն աշխարհի տարբեր անկյուններում ու ամենահեղինակավոր հարթակներում լավագույնս է ներկայացրել Թուրքիան:
«Մեծ վշտով տեղեկացա Արա Գյուլերի մահվան մասին: Մեծ արվեստագետները մահից հետո էլ շարունակում են ապրել իրենց թողած ստեղծագործություններով: Հենց այսպիսի մեծ արվեստագետ է ինձ համար իր օբյեկտիվով պատմություն գրած Արա Գյուլերը»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը, պոլսահայ հայտնի լուսանկարիչը մահացել է նախօրեին՝ Ստամբուլի հիվանդանոցներից մեկում: Նրա մահվան պատճառ է հանդիսացել սրտի անբավարարությունը:
Ի դեպ, Էրդողանը Թուրքիայի միակ նախագահն է, ում Գյուլերը չի մերժել և լուսանկարել է: Այդ լուսանկարահանման համար պոլսահայ լուսանկարիչը հյուրընկալվել էր Էրդողանների ընտանիքին՝ նախագահի նստավայր: