Ռոբերտ Քոչարյանը մտադիր է նոր կուսակցություն ստեղծել
Այս թեմայով
- Ռոբերտ Քոչարյանը ԿԸՀ–ի դեմ հայց է ներկայացրել
- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը՝ Կոտայքի մարզի քաղաքացիների հետ (տեսանյութ)
- Երկրի համաչափ զարգացման հարցը երկրի ոչ միայն տնտեսական հարցն է, այլ նաև անվտանգության
- «Ինչու է ՀՀ վարչապետը սպառնալիք օրենքի գերակայությանը». Ռ. Քոչարյանի հոդվածը EurActiv-ում
Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսական «РИА Новости» գործակալությանը, որում խոսել է նաև իր՝ նոր կուսակցություն ստեղծելու ծրագրերի մասին:
«Եթե վերադառնում ես քաղաքականություն՝ պետք է մտածես այդ մասին»,- ասել է Քոչարյանը՝ ի պատասխան լրագրողի այն հարցին, թե չի՞ պատրաստվում արդյոք հիմնել իր կուսակցությունը:
Դեկտեմբերին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին, սակայն, երկրորդ նախագահն իր ստեղծվելիք նոր քաղաքական ուժով մասնակցել չի հասցնի:
«Ես եղել եմ անկուսակցական: Դա նշանակում է, որ ես պետք է ստեղծեմ կուսակություն զրոյից, այլ ոչ թե վերականգնեմ այն, ինչ մի ժամանակ եղել է: Ընդ որում՝ ես կցանկանայի մասնակցել ընտրություններին նոր, թարմացված թիմով», - ասել է երկրորդ նախագահը:
Նրա խոսքով՝ կուսակցության անունն իր համար սկզբունքային չէ: Առավել սկզբունքային են մոտեցումները: Քոչարյանը նշել է, որ ներկայում լուրջ «վակուում» է նկատում Հայաստանի ընդդիմադիր դաշտում, և այն պետք է անպայման «լցնել»՝ ելնելով երկրի շահերից:
Նա հավաստիացրել է, որ ձգտում չունի որևէ պաշտոն զբաղեցնելու՝ նշելով, որ եթե նման ցանկություն ունենար, ապա 10 տարի շարունակ չէր ապրի մասնավոր կյանքով: