Կռահեք, թե ով է «Դուխով» անունով օղի արտադրում. իհարկե օրինապաշտ գործարար Սամվել Ալեքսանյանը
Նախկին, թե ներկա ՀՀԿ-ական, օլիգարխ Սամվել Ալեքսանյանը շատ ճարպիկ գործարար է:
Նա ոչ միայն ընդլայնել է օղու արտադրությունը, այլ նաեւ տնտեսության մեջ հեղափոխական քայլ է արել, օղիներից մեկը լցնելով «Դուխով» անվանումով շշերի մեջ:
Ինչպես չհիշենք հայ գործարարների մասին Գարեգին Նժդեհի ասածը, բայց փորձենք չհիշել: Գուցե ժամանակներն են այսպես:
Թաթան երգ է գրում, Սամվել Ալեքսանյանը «Դուխով» օղի արտադրում, իսկ Կոստանյանը գովերգում Փաշինյանին:
Սպասենք, որ ՍԱՍ-ի Արտակը «Դուխով» կոկորդիլոսի միս կվաճառի, իսկ ինչ որ մեկն էլ «Դուխով» թիթեղներ կվաճառի, մուսն էլ «Դուխով» կաթնամթերք:
Իսկ ՔՊ-ականները դեռ «նոր» Հայաստան են կառուցում, իհարկե, Հունան Պողոսյանի եւ Սամվել Ալեքսանյանի ակտիվ աջակցությամբ:
Վահրամ Գեւորգյան
Top-News.am