Այսպես են Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում մաս-մաս արել լրագրողին +21
Սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում են լուսանկարներ: Ենթադրաբար, լուսանկարում պատկերված են Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում սպանված եւ մաս-մաս արված լրագրող Ջամալ Հաշքաջի մարմնի մասերը:
Թուրքիայի իշխանությունները պնդում են, որ լրագրողին սպանել են հենց հյուպատոսության աշխատակիցները, այնուհետեւ մասնատել մարմինը: Թուքիան օրեր առաջ հայտարարել էր, թե այս հանցագործության վերաբերյալ անհերքելի ապացույցներ ունի:
Լրագրողը հոկտեմբերի 2-ին մտել էր հյուպատոսություն, որից հետո դուրս չէր եկել:
Սաուդցի լրագրողը ցանկանում էր ամուսնալուծության թղթերը ստանար, որ կարողանար ամուսնանալ իր նոր ընտրյալի հետ: