Մոսկվայում ձերբակալել են Ղրիմի փոխվարչապետին
Մոսկվայում ձերբակալել են Ղրիմի փոխվարչապետ Վիտալիյ Նախլուպինին: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, այդ մասին ասել է շրջանի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը:
Պաշտոնյային մեղադրում են կաշառք վերցնելու համար:
Շրջանի ղեկավարը հավելել է, որ քննչական միջոցառումներ են տարվում «պաշտոնատար անձանց ու մի շարք կառույցների նկատմամբ»:
Սերգեյ Աքսյոնովն ասել է, որ տեղի իշխանությունները քննությանը տրամադրում են անհրաժեշտ օգնություն, փաստաթղթեր ու տեղեկություններ:
«Մենք հետաքրքրված ենք ճմշարտության հաստատման հարցում»,- ասել է նա: