Ռուս սահմանապահները հայ–թուրքական սահմանի 4 սահմանախախտի են ձերբակալել
Ռուս սահմանապահները հայ–թուրքական սահմանի 4 սահմանախախտների են ձերբակալել։
ՀՀ-ում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ
վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 15-ի լույս
16-ի գիշերը հայ–թուրքական պետական սահմանը հատելու անօրինական փորձի
ժամանակ ձերբակալվել է սահմանախախտների խումբ։
Նրանք մտադրվել էին գիշերը գաղտնի մտնել Արաքս գետը ու կարճ
ժամանակահատվածում հատել սահմանը: Սակայն Արտաշատի սահմանապահ ջոկատի
զինծառայողների օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխվել է
հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու հերթական փորձը:
Նախնական տվյալներով՝ ձերբակալվածները ծագումով Հարավային Ասիայից են:
Սահմանն ապօրինի հատելու նպատակը կպարզեն լիազոր մարմինները: Սահմանված
օրենսդրական կարգի համաձայն՝ սահմանախախտները փոխանցվել են Հայաստանի
իրավապահ մարմիններին: