Մայք Փոմփեոն ժամանեց Թուրքիա
Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն Սաուդյան Արաբիայից ժամանել է Թուրքիա՝ շարունակելու սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգիի անհետանալու հարցով բանակցությունները:
Անկարայի օդանավակայան են ժամանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու
արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ օդանավակայանի բարձրաստիճան հյուրերի
սրահում հանդիպելու պետքարտուղարին:
Սաուդյան Արաբիայում Փոմփեոն հանդիպել է թագավոր Սալմանի, թագաժառանգ
արքայազն Մոհամեդ բին Սալմանի ու արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրի հետ:
Փոմփեոն ասել է, որ Սաուդյան Արաբիան հանձնառու է լիարժեքորեն հետաքննել լրագրողի անհետացման գործը:
Թուրքպաշտոնյաները պնդում են, որ Սաուդյան Արաբիայի իշխանություններին
քննադատող Ջամալ Հաշոգին հոկտեմբերի 2-ին սպանվել է Թուրքիայում՝ Սաուդյան
Արաբիայի հյուպատոսության ներսում: Էր-Ռիյադը հերքում է այդ պնդումները: