Հովիկ Աբրահամյանի եղբայրը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց
Դատարանը բավարարել է Ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ
Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանի փաստաբանի
միջոնդությունը և 5 միլիոն դրամ գրավի դիմաց նրան ազատ արձակել։ Այդ մասին
«Ազատության»-ը փոխանցեց Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) մամուլի
քարտուղար Մարինա Օհանջանյանը:
Հենրիկ Աբրահամյանը մեղադրվում է
Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «ապօրինի կերպով զենք,
ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը,
իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց
կողմից նախնական համաձայնությամբ»։ Նա ձերբակալվել էր հոկտեմբերի 8-ին, ապա երեք օր անց՝ կալանավորվել։