Ամենամատչելի լեռնադահուկային հանգստավայրը Եվրոպայում. փորձագետներ
Բուլղարիայի գլխավոր լեռնադահուկային
հանգստավայրերից մեկը՝ Բանսկո քաղաքը, ամենամատչելին է՝ Եվրոպայում այդպիսի
վայրերի շրջանում: Այս մասին ասվում է Lonely Planet-ի կայքում:
Նշվում է, որ Բանսկոյում հանգստի չորս օրը մեկ մարդու համար 460 եվրո կարժենա:
Երկրորդ տեղում Իտալիայի Պյեմոնտե հանգստավայրն է, երրորդում՝ Կրանսկա Գորան՝ Սլովենիայում, որը 2017-ին այս առումով առաջատար էր:
Առաջատարների տասնյակում հայտնվել են Վեմդալենը՝ Շվեդիայում, Ռաուրիսը՝
Ավստրիայում, Սեստրիերեն՝ Իտալիայում, Լա Թուիլը՝ Չերվինիայում և Սոլդեուն՝
Անդորրայում: