Իսպանիայում՝ 600 գրամը 8750 եվրո արժեցող պանիր է ներկայացվել
Օրդիսիայում անցկացվող պանիրների մրցույթի
հաղթող է ճանաչվել diazabal ապրանքանշանի տակ ներկայացվող պանիրը։ Այն
արտադրում է 26-ամյա պանրագործ Խուլեն Արբուրուան, որը ծնունդով Նավարայից է
և վերջին չորս տարիների ընթացքում Կորտարիա ընտանեկան ձեռնարկությունում
բացահայտում էր գաստրոնոմիկ վարպետության գաղտնիքները։
Արդյունքում նրան հաջողվել է որակի այնպիսի բարձր մակարդակի հասնել, որ այս պանրի 600 գրամը 8750 եվրո է գնահատվում։
Արբուրոյի խոսքերով՝ պանրի պատրաստման բաղադրատոմսը շատ պարզ է. «լաչա»
ցեղատեսակի այծերի կաթը, կաթնային գառնուկի շրդանային մակարդը և ապխտելու
համար մի քիչ ծուխ։ Նաև կարևոր է, որ կենդանին արածի բնական պայմաններում և
թարմ խոտ ուտի, իսկ ցրտերին կերակրվի չոր խոտով։
Տվյալ մրցույթի շրջանակներում անցկացվող աճուրդի ժամանակ
Արբուրուանի պանրի համար 550 եվրո ավել է վճարվել, քան անցյալ տարի, երբ
գնորդի դերում հանդես էր եկել Carrefour սուպերմարկետների ցանցը։