Աշխարհի ամենամեծ օրգանիզմն ԱՄՆ-ում է
Փորձագետները կասկածի տակ են առել կապույտ
կետի՝աշխարհի ամենամեծ օրգանիզմ լինելու հանգամանքը, երբ ուսումնասիրել են
միչիգանյան կոճղասունկը: Այս մասին հաղորդում է Smithsonian-ը:
Ամերիկացի գիտնական Մեթյու Թուբը, ուսումնասիրել է սնկամարմինը, որն
աճում է Միչիգան թերակղզում: Գիտնականի կարծիքով՝ այն ավել մեծ է և հին,
քան համարվում էր նախկինում:
Պարզվել է, որ գետնի տակ թաքնված սնկի մարմինը զբաղեցնում է 37 հեկտար տարածք և շուրջ 400 տոննա է կշռում:
Այն կարող է լինել շուրջ երկու հազար հինգ հարյուր տարեկան: