Իրանում հայտնել են զորահանդեսի ժամանակ ահաբեկչության կազմակերպչի ոչնչացման մասին
Այս թեմայով
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
- Իրանի դեսպանը՝ Սյունիքում ռազմական ներկայություն ունենալու մասին
- Իրանի ռազմական ներկայությունը ծովում մեծանում է
- Էսլամի. Իսրայելը կանգնած է Արևմտյան Ասիայի հակամարտությունների մեծ մասի հետևում
Իրանի զինված ուժերի Իսլամական հեղափոխության պահապանների զորամիավորման հասարակայնության հետ կապերի դեպարտամենտը հայտարարել է, որ Իրանի Ահվազ քաղաքում զորահանդեսի ժամանակ ահաբեկչական գործողության կազմակերպիչը ոչնչացված է: Այդ մասին հայտնել է Mehr գործակալությունը:
Իսլամական հեղափոխության պահապանների զորամիավորման հայտարարության համաձայն՝ «Իսլամական պետության» «Էմիր» Աբու Դխոխան սպանվել է հոկտեմբերի 16-ի առավոտյան Իրաքի Դիյալայի նահանգում՝ Իրանի հետ սահմանի մոտ:
Ահվազում կատարված ահաբեկչական գործողության ժամանակ զինյալները կրակ են բացել զորահանդեսի մասնակիցների վրա: Վերջին տվյալներով՝ ահաբեկչական գործողությունը 29 մարդու կյանք է խլել, 53 հոգի վիրավորվել է:
IRNA-ն նշում է, որ հրաձգությունն սկսել են զինվորական համազգեստով չորս ահաբեկիչներ, որոնք գտնվել են տրիբունայի հետեւում: Հրաձգությունը շարունակվել է տասը րոպե, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: