Գիտնականներն ապացուցել են, որ շները առանձին բառեր են հասկանում
Ամերիկացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ շները ոչ միայն հասկանում են մարդու լեզուն, այլև ունակ են համապատասխան վարքագիծ դրսևորելու տիրոջ որոշակի տրամադրության, ձայնի տոնի դեպքում՝ գրում է Frontiers in Neuroscience-ը։
Գիտնականներն ապացուցել են, որ շները, հայտնվելով մարդու կյանքում, սկսում են ընկալել տիրոջ ոչ միայն խոսքի առանձնահատկությունները, այլև ժեստերը, ձայնի տոնը, տրամադրությունը և այլն։
Բացի դրանից, գիտնականները նաև ապացուցել են,
որ շները մարդկանց հետ շփվում են ոչ թե սնունդ հայթայթելու, այլ
ուշադրություն և դրական էմոցիաներ ստանալու համար։ Նյարդակենսաբանների
կարծիքով՝ շներից շատերը պատրաստ են ամեն օր նոր բառեր սովորելու, սակայն
նրանց արձագանքը սովորած բառերի արտաբերման հանդեպ կախված է ոչ այնքան
բառերի բովանդակությունից, որքան դրանք արտաբերելիս ձայնի երանգից։