Ինչպես կարելի է կանխել ուղեղի ծերացումը
Քենթուքիի համալսարանի գիտնականները պարզել են, որ կետոգենային դիետան բարելավում է ուղեղի աշխատանքը և նվազեցնում տարիքային նյարդաախտահարիչ
հիվանդությունների զարգացման վտանգը։ Մկների վրա կատարված փորձը ցույց է
տվել, որ նման սննդակարգը կարող է օգտակար լինել մարդկանց համար՝
տեղեկացնում է MedicalXpress-ը։
Հայտնի է, որ աղիքային միկրոֆլորան կարող է ազդել ուղեղի գործառույթների վրա։ Աղիքային մանրէները կարող են կլանել կամ արտադրել նյութ, որից կախված է նեյրոնների ակտիվությունը։
Գիտնականները պնդում են, որ ցածր ածխաջրածնային դիետան՝ ճարպերի բարձր
քանակությամբ, դրական ազդեցություն ունի ուղեղի արյան շրջանառության վրա,
որը պաշտպանում է կենտրոնային նյարդային համակարգը արյան մեջ առկա
միկրոօրգանիզմներից և թույներից։