Լուկաշենկոն Պուտինի հետ հանդիպմանը փորձել է «քողարկել» նրա կարճ հասակը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստիպված է եղել կանգնել լայն բացած ոտքերով, որպեսզի տեսողական առումով քողարկի ռուս պաշտոնակցի ցածր հասակը: Այս հանգամանքի վրա ուշադրություն են հրավիրել ուկրաինական լրատմավիջոցները:
«Պուտինի հետ հանդիպմանը Լուկաշենկոն քիչ էր մնում՝ շպագատ իջներ, որպեսզի Կրեմլի ղեկավարն այդքան կարճահասակ չերևար», - УНИАН-ի փոխանցմամբ՝ նկատել է քաղաքագետ Ալեքսեյ Գոլոբուցկին և համապատասխան լուսանկարը հրապարակել Telegram-ում:
Աղբյուրի հիշեցմամբ՝ Վլադիմիր Պուտինի կարճ հասակը նախկինում նույնպես քննարկումների առիթ էր դարձել: