1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 21 նոյեմբերի 2018թ., 00:00
Թրամփն արձագանքել է դստեր՝ անձնական էլեկտրոնային փոստը գործնական նամակագրության համար օգտագործելու փաստին Լենա Նազարյանին դուր չեն գալիս քննադատությունները (Տեսանյութ) «Ես մարդ եմ, որը գրեթե 9 տարի եղել է նախագահ, սակայն այժմ չունի ոչինչ». Սաակաշվիլին պատմել է իր ֆինանսական խնդիրների մասին ՌԴ-ում մահացած կնոջը հրավիրել են իր իսկ թաղման համար դրամական վճար ստանալու ՀՀԿ-ի ռեյտինգային ընտրակարգով թեկնածուներն՝ ըստ ընտրատարածքների Կատուն ոչնչացրել է հաղորդավարի բազմամիլիոնանոց առանձնատունը Ինչպես են գիրիպի վիրուսները վարակում մարդկանց Արիզոնայում փայլուն քարերով զգեստ հագած թռչուն են գտել Մեծահասակների համար ֆիլմերի աստղը եւ «Դոմ-2»-ի նախկին մասնակիցը վաճառում է մարմնի ինտիմ մասերը Արեւելյան Անտարկտիդայում ջերմության աղբյուր են գտել Ռոբերտ Դե Նիրոն 20 տարվա ամուսնությունից հետո բաժանվել է կնոջից Որքան է աշխարհի ուժեղագույն թենիսիստների 2018-ին վաստակած մրցանակային գումարը ՄԱԿ ծրագրի տնօրենը պաշտոնից հեռացել է պաշտոնական ճանապարհորդությունների ժամանակ կատարած ծախսերի համար Ինչո՞ւ չի կարելի հեռուստացույց դիտել 2 ժամ 12 րոպեից ավելի Արկտիկական ծովերը սառցադաշտերի հալվելուց հետո ծանծաղել են ԱՄՆ-ում մուտանտ վիրուսների պահեստ է հայտնաբերվել ՀՀ նոր ԱԺ-ն իր աշխատան­քը կարող է սկսել՝ արտաքին պարտքը ևս 50 մլն դոլարով ավելացնելու մասին համաձայնագիրը վավերացնե­լով ԱՄՆ դեմոկրատները պահանջում են հետաքննություն սկսել Իվանկա Թրամփի դեմ Այդ ի՞նչ աշխատատեղեր են, որոնց մասին ո՛չ տեսել և ո՛չ էլ լսել ենք «Ես ոչ թե բռնապետ եմ, այլ համեստ մարդ». Մադուրո Բակո Սահակյանն ԱՄՆ-ում քննարկել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը ՌԴ ՔԿ-ն հրապարակել է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ՀՀ քաղաքացու մահվան վայրում նկարահանված տեսանյութը «Ես ունեմ Փաշինյանի «դաբրոն». Առաջին ընտրական տարածքում խաղաղ չէ ՔՊ-ի ներսում Հանրայինում Քրիստինե Մելքոնյանի «ճակատագիրն են» որոշում Հայտնի են International Emmy Awards մրցանակաբաշխության հաղթողների անունները Ավագանու անդամին ծեծած Գորիսի քաղաքապետն անպատիժ մնաց Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել քաղավիացիայի վարչության երիտասարդ նախագահը Զեյնալյանը հրաժեշտ կտա պաշտոնին. նախարարի նոր հավակնորդը Արարատ Միրզոյանի ազգականն է Բժշկականի խորհրդում կրքերը եռում են. Իրար դեմ են ելել փոխնախարարները Հայտնի է, թե ով է հովանավորում «Քաղաքացու որոշում» կուսակցությանը «Քիչ խմեք». Թանկացումների նոր ալիք է սպասվում Սուրենավանցի Դուշմանը՝ ՀՀԿ ցուցակում. թեժ պայքար է սպասվում ՔՊ-ի հետ Գիտնականները կազմել են մոլորակի ամենատաք երկրների ցանկը Ուշագրավ դեպքեր. դատավորները լիազորությունները վայր կդնեն Կես տոննա քաշով բրոնզե արձանը գողացել են. Նորիկ Մուրադյանը սթրեսից դիմել է Փաշինյանին ու Վանեցյանին «Շերեմետեւո» օդանավակայանի թռիչքուղու վրա մահացած տղամարդը Հայաստանի քաղաքացի էր ԱՄՆ-ը ռուսական ընկերությունների դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջը 250 ժամվա հարկադիր աշխատանքի են դատապարտել Ինչո՞ւ եք հրաժարվում ասել, որ Ստամբուլի գեղեցիկ պալատները հայերն են կառուցել. Փայլանը՝ թուրք նախարարին Հայտնի է աշխարհում հագուստի ամենատարածված թրենդը Հրապարակվել է ԲՀԿ համամասնական եւ տարածքային ցուցակը Տնտեսական աճի տեմպը շարունակում է անկում ապրել Երբեք չեմ դիմել Վահան Շիրխանյանին. Արմեն Գևորգյան Արփինե Հովհաննիսյան. «Վարչապետը տվեց կանխատեսելի պատասխան» «Ամենից առաջ աղաչում եմ աղոթք անել, խնդրել, պաղատել, գոհություն մատուցել բոլոր մարդկանց համար, մանավանդ թագավորների...» (Տեսանյութ) Շիրակի մարզի բնակչի տրակտորը և խոտի հակավորման գործիքը հայ-թուրքական սահմանից գողացել են. հետքերը տարել են Թուրքիա Բրազիլիայում կողոպտիչը փորձել է խլել աղջկա հեռախոսը և հայտնվել վատ իրավիճակում (տեսանյութ) Ամերիկուհին Google Maps-ի սխալի պատճառով ստիպված է եղել հինգ օր անցկացնել անապատում (լուսանկար) Իտալիան սպառնում է Դա Վինչիի գլուխգործոցները Լուվր չուղարկել Թուրքիան չի ենթարկվի ՄԻԵԴ-ի որոշմանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը երկրորդական, երրորդական եւ նույնիսկ չորրորդական է NBA-ի աստղը խաղի ժամանակ կոպտել է երկրպագուին Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ «օձերի հետ» Փաշինյանի լուսանկարը հավանած ադրբեջանցի ֆուտբոլիստը զղջացել է իր արարքի համար Կանադայում թողարկել են ուղղահայաց թղթադրամներ «Այլևս ոչ մի մագլցող». ներգաղթյալների «քարավանին» ընդունել չցանկացող Թրամփը հրապարակել է Մեքսիկայի հետ «փշալարապատ» սահմանի լուսանկարը (Լուսանկարներ) «Վրաստանն ունի երկու թշնամի՝ ռուսական օկուպացիան և աղքատությունը». վարչապետ Բախտաձե Փաշինյանին ի սկզբանե ներկայացվել է Սամվել Մայրապետյանի անձնական հաշիվների մասին տեղեկատվություն. Հ2-ի պարզաբանումը ՄԻԵԴ-ը Թուրքիայում քրդամետների նախկին առաջնորդ Դեմիրթաշի ազատ արձակման վերաբերյալ որոշում է կայացրել «Կհաղթի միայն ուժեղագույնը». Լուկաշենկոն հանդիպել է «Մանկական Եվրատեսիլ»-ի մասնակիցների հետ (տեսանյութ) Հրանտ Դինքի մասին պատմող գիրքը արժանացել է ֆրանսիական հեղինակավոր «Ռընոդո» մրցանակին Հեղաշրջման փորձի համար մեղադրվող Գյուլենն ԱՄՆ-ն լքել չի պատրաստվում Բելառուսում համերգի ժամանակ երգչուհի Լոլիտան շտապ հոսպիտալացվել է Էլիզաբեթ Երկրորդ թագուհին և արքայազն Ֆիլիպը տոնում են ամուսնության 71-րդ տարեդարձը (լուսանկարներ) Սամվել Մայրապետյանի խափանման միջոցը փոխելու համար դիմած մտավորականներն ու խմբագիրները ժողովո՞ւրդ են, նրանց խոսքի մեջ արժեք կա՞ Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը հայտնի փաստաբանին մեղադրել է անձնական կյանք ներխուժելու մեջ Ամերիկացի սենատորները կոչ են արել թույլ չտալ Ինտերպոլի նախագահի պաշտոնում ռուսաստանցու նշանակումը Սերժ Սարգսյանին ինչո՞ւ չեն բռնել, էս ի՞նչ հարցադրում ա. Փաշինյանը՝ լրագրողին Ամերիկացի գործարար Մայքլ Բլումբերգը գրեթե 2 մլրդ դոլար է նվիրաբերել կրթությանը Բանկից փորձել են 1 մլն. եվրո հափշտակել. հայտարարվել է հետախուզում Պուգաչովան, Գալկինը, Կիրկորովն ու Մալախովը մերժել են Բուզովայի մեգահամերգի հրավերը Մոտ ժամանակներս մեր սեղաններին «լաբորատոր միս» կհայտնվի՞ Ցուցարարները ավտոմեքենաներով փակել են Կիեւի կենտրոնը Սկյուռը առանց էլեկտրականության է թողել Նյու Յորքի բնակիչներին Ալեքսիս Օհանյանի նոր ապրանքանիշը կօգնի Հայաստանի անտառների վերականգնմանը Անաստասիա Վոլոչկովան ծաղկեփնջերով լցրել է ինքնաթիռի՝ ձեռքի բեռի համար նախատեսված բոլոր դարակները Կեմերովոյի բնակչուհին ՀՀ տասնյակ քաղաքացիների է գրանցել իր տանը Նիկոլ Փաշինյանի կառավարության ամենամեծ ձախողումն ու ձեռքբերումը «Միմինո-2». Գարիկ Մարտիրոսյանն օդաչուի համազգեստով Ընտրություններից հետո ՀՀ կառավարության կառուցվածքը կփոխվի
Հարցում

Վանեցյանը մեկ ամիս անց «հիշեց», թե ով է դատավոր Հրաչը

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի սկանդալային հեռախոսազրույցի ձայնագրության հրապարակումից մեկ ամիս անց ԱԱԾ տնօրենը «հիշել է», որ իրեն զանգահարել է ոչ թե Հրաչ անունով հայտնի դատավոր Վաչե Մարգարյանը, այլ ՀՔԾ քննիչ Հրաչը։

Այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում Արթուր Վանեցյանը մանրամասնեց, թե ով է իր կողմից նշված Հրաչը. «Օգտվելով առիթից՝ ուզում եմ ասել, որ քննչական կոմիտեում իրականացված քննության արդյունքում պարզվել է, որ ես եւ Սասուն Խաչատրյանը նշված օրը ունեցել ենք 10 զանգ՝ 8 անգամ ինքն է ինձ զանգահարել, 2 անգամ՝ ես, ընդհանուր առմամբ մեկ խոսակցություն չենք ունեցել, որը 8 րոպե 40 վայրկյան է։ Մեր ամենաերկար խոսակցությունը 2,5 րոպե է տեւել եւ այդ խոսակցություններն ամբողջությամբ մոնտաժված են ու ներկայացված որպես մեկ խոսակցություն։ Ինչ վերաբերում է իմ հայտնի արտահայտությանը, ասել եմ՝ «ուզես-չուզես պետք է տաս», դա էլ եմ ուզում պարզաբանել։ Արդեն իսկ հայտնի է, որ դատավորի անունը Վաչե Մարգարյան է, ես ասում եմ Հրաչ։ Հրաչը ասում եմ Հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկավարին։ Նրա անունը Հրաչ է, չեմ էլ ճանաչում իրեն, մամուլի ասուլիսի ժամանակ կողքներիս նստած տղան է։ Ես Սասուն Խաչատրյանին ասում եմ՝ «Հրաչն, ի՞նչ ա ասում», պատասխանում է՝ «Հրաչն ասում ա՝ հիմնավոր ա», ասում եմ՝ «դե ուրմեն, ուզի-չուզի՝ պետք ա տա»։

ԱԱԾ տնօրենը նկատեց՝ դատավոր ընկերներ շատ ունի, սակայն նրանց հետ նախընտրում է կենցաղային թեմաներով զրուցել. «Չեմ վախենում, չեմ թաքցնում, ես դատավորի հետ չեմ խոսել։ Ես իմ հեռախոսը, որը որ շատերի համար տարօրինակ թվաց, տվել եմ քննություն իրականացնող մարմնին, ասել եմ՝ փորձաքննություն իրականացրեք, այսինքն՝ վերականգնել են «Viber»-ը, «WhatsApp»-ը, անգամ իմ եւ կնոջս անձնական նամակագրությունը, իմ բանկային քարտի շարժը, երեխաներս ինձ նկարներ են ուղարկել՝ այդ նկարները։ Սաղ կա եւ տրամադրված է քննությանը։ Այն դեպքում, որ կարող էի չտալ, ասել՝ հեռախոսս կորել է։ Ես դատավորի հետ չեմ խոսել, դատավորների հետ առհասարակ չեմ խոսում։ Ես ունեմ դատավոր ընկերներ 20-25 տարվա ընկերներ են,, ում հետ կարող է խոսեմ կենցաղային հարցերով»,–եզրափակեց նա՝ շեշտելով՝ գաղտնալսման ամբողջ նպատակը եղել է իր հրաժարականը պարտադրելը։

Հիշեցնենք, որ հեռախոսազրույցի ընթացքում Արթուր Վանեցյանը բառացի ասել է հետևյալը.

«Ինձ դատավորը զանգեց, դե մի քիչ վախեցած ա, ասեցի՝ մի հատ նայի սաղ գործը, Հրաչ, հա՞, Հրաչ ա անո՞ւնը... Մի խոսքով՝ դատավորը, ով որ պտի կալանքը տա, ասել եմ՝ դուխով: Ասեց՝ մի հատ գործը նայեմ, պարոն Վանեցյան, զանգեմ զեկուցեմ, էս անեմ, էն անեմ... Ասի՝ նայի, ասի՝ նայի հիմքերը, կզանգես, կնայեմ, բայց կալանքը ուզես-չուզես պտի տաս»։

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն էլ պատասխանել է .«Հա, կալանքը որ տանք, նորմալ սաղ կսկսեն գրել, ընգեր, ինձ թվում ա...»։

Ձայնագրության հրապարակումից հետո տեղեկություն տարածվեց, որ խոսքը Հրաչ անունով հայտնի դատավոր Վաչե Մարգարյանի մասին է, ով բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեում քննվող առերեւույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով դատավոր Վաչե Մարգարյանը, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հարցաքննվել են։

website by Sargssyan