Տղամարդը մերկացել է ու թռել շնաձկներով ակվարիումի մեջ (տեսանյութ)
Կանադայում անհայտ տղամարդը մերկացել է ու թռել Տորոնտոյում գտնվող շնաձկներով ակվարիումի մեջ: Միջադեպի տեսանյութը հրապարակվել է սոցցանցերում ու հիթային դարձել՝ հավաքելով ավելի քան 300.000 դիտում:
Տղամարդը ջուրն է թռել շոուի ժամանակ: Անվտանգության աշխատակիցներն արագ արձագանքել են կատարվածին ու խնդրել նրան դուրս գալ ջրից: Ի պատասխան տղամարդը լողալով հասել է նրանց, ժպտացել ու հետ վերադարձել:
Ավելի ուշ ոստիկանություն է կանչվել, սակայն մինչ նրանց ժամանումը տղամարդը հասցրել է թաքնվել:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: