Ինչու է բերման ենթարկվել Պարույր Հայրիկյանի որդին
Կեսօրին տեղեկություններ տարածվեցին, որ ՊՊԾ գնդի ծառայողները Երևանի կենտրոնից բերման են ենթարկել 31-ամյա Դավիթ Հայրիկյանին՝ կասկածելով նրան դանակ կրելու մեջ ու հայտնաբերելով այդ դանակը։ Մամուլի տեղեկությունների համաձայն՝ բերման ենթարկվածը Պարույր Հայրիկյանի որդին է։
ShantNews.am-ի հետ զրույցում ինքը՝ Պարույր Հայրիկյանը, նշեց, որ որդին երեկ է եկել Հայաստան ու այս օրերին զբոսնում է այստեղ, եթե լուրջ բան լիներ, իրեն տեղյակ կպահեին։
«Որևէ այդպիսի բան ինձ համար դժվար է պատկերացնել, մանավանդ, թե մոտը դանակ կա։ Ինքը գործիքներ ունենում է միշտ, ինժեներ է, և գործիքներ ունենում է իր մոտ, բայց որ դանակ, այն էլ հանրության համար վտանգ ներկայացնո՞ղ… ծիծաղելի է ինձ թվում դա»,- նշեց Հայրիկյանը։