Պարզվել են ՀՔԾ պետի եւ ԱԱԾ տնօրենի հեռախոսազրույցի գաղտնալսման պատվիրատուները
Պարզվել են ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի ու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հեռախոսազրույցի գաղտնալսման պատվիրատուները, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Պարզվել է շրջանակը, թե ովքեր են գաղտնալսել, ովքեր են պատվիրել։ Գաղտնալսման եղանակն այս պահին պարզվում է»,- ասաց Ա. Վանեցյանը։