Հոկտեմբերի 22-ին ԱԺ արտահերթ նիստ կգումարվի
Կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 16-ի նիստում որոշում կայացվեց Ազգային ժողովին առաջարկել արտահերթ նիստ գումարել:
Որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ին:
Նշենք, որ նիստը կգումարվի «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի, «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթները քննարկելու օրակարգով: