«С-300» սպագետտի, «Կալաշնիկով» հոդ-դոգ. սիրիական բանակի զինատեսակների պատվին անվանակոչված կերակրատեսակներ
Դամասկոսի կենտրոնական շրջաններից մեկում սրճարան է հայտնվել, որտեղ կարելի է սիրիական բանակի զինատեսակների պատվին անվանակոչված կերակրատեսակներ փորձել, գրում է lenta.ru-ն:
Ճաշացանկում կա «С-300» սպագետտի, «Կալաշնիկով» կծու հոդ-դոգ, «Տոմահավկ» ֆետուչինի՝ ապրիլին ավիահարվածի ժամանակ ԱՄՆ-ի կիրառած հրթիռի պատվին, և այլ կերակրատեսակներ:
Սրճարանի շեֆ-խոհարար Վալիդ ալ Խատիբի խոսքով՝ նման անվանումները հորինել է հաստատության սեփականատերը:
«Ուտեստներն արտացոլում են պատերազմի մթնոլորտը»,- ասել է խոհարարը՝ հավելելով, որ «ռազմականացված» ճաշացանկը մեծ պահանջարկ է վայելում հատկապես սիրիացիների շրջանում: