Թուրք ազգայնականները բողոքել են հայկական ապրանքների վրա «Արարատ», «Անի», «Վան», «Աղթամար» անվանումների գործածությունից
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայում գործող «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի» միությունը, որը սովորաբար հանդես է գալիս Հայոց ցեղասպանության մասին փաստերը հերքող արշավներով, այս անգամ բողոքել է հայկական ապրանքների վրա «Արարատ», «Անի», «Վան», «Աղթամար» և Արևմտյան Հայաստանի այլ տարածքների պատմական անվանումների գործածությունից, գրում է Ստամբուլում հրատարակվող հայկական «ՀայԹերթ» պարբերականը:
Միության նախագահ Գյոքսել Գյուլբեյը հայտարարել է, որ դրանք «թուրքական հողեր են», իսկ հայկական ապրանքները կամ բրենդները նման անուններով կոչելով՝ հայերն ապացուցում են, որ «աչք ունեն Թուրքիայի հողերի վրա»:
Գյուլբեյը կրկին քննադատել է Վանի Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցում պատարագի մատուցման համար իշխանությունների կողմից թույլտվության տրամադրումը՝ նշելով, որ դա այլևս ոչ թե կրոնական, այլ քաղաքական միտում ունեցող միջոցառում է, և դրա վառ ապացույցն են Հայաստանի դրոշներով կղզի մտնել փորձող հայ զբոսաշրջիկները:
Ավելի վաղ Գյուլբեյը բողոքել էր, որ պատարագի առիթով Վան ժամանող հայ զբոսաշրջիկները «Վանը վերածում են Հայաստանի»: