Որոշվել է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստը Երևանից տեղափոխել Մոսկվա
ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստը Երևանից կտեղափոխվի Մոսկվա: ՏԱՍՍ
գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Պետդումայի ԱՊՀ,
Եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի հարցերով
հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը:
Նրա խոսքով, այս որոշումը պայմանավորված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հրաժարականով:
«Ըստ ամենայնի, Հայաստանի խորհրդարանն այդ ժամանակ կլուծարվի, այդ
անկայուն վիճակը կարող է ստեղծվել հոկտեմբերի վերջին: Եթե իրավիճակը մեր
պատկերացրած սցենարով զարգանա, մենք ո՞ւմ հետ ենք Խորհրդարանական վեհաժողով
անցկացնելու: Պաշտոնակատարների՞: Դա սխալ է և անտրամաբանական», -
մեկնաբանել է Կալաշնիկովը՝ կարծիք հայտնելով, որ ՀԱՊԿ ԽՎ-ն «կարելի է
հանգիստ անցկացնել Մոսկվայում»: - «Իսկ երբ Հայաստանում ամեն ինչ հունի մեջ
կընկնի, մենք կաշխատենք գործող պատգամավորների և գործող վարչապետի հետ», -
հավելել է նա: