Ճապոնացիներին կոչ են անում լաց լինել
Ճապոնիայում դպրոցներում և
ընկերություններում աշակերտներին և աշխատակիցներին կոչ են անում սթրեսը
հանելու և հոգեվիճակը առողջ պահպանելու համար լաց լինել։ Այս մասին գրում է
The Japan Times–ը։
Փորձագետների կարծիքով՝ ուրախության կամ տխրության արցունքները օգնում
են հանել լարվածությունը և թուլացնել վեգետատիվ ներվային համակարգը։ «Լացը
մշտական սթրեսի նկատմամբ ինքնապաշտպանություն է»,– բացատրել է բժշկական
համալսարանի պրոֆեսոր Ջունկո Ումիհարան։
Թերթը գրում է միջնակարգ դպրոցի ուսուցիչ
Հիդեֆումի Յոշիդայի մասին, որն արդեն հինգ տարուց ավել է ինչ հատուկ լացի
դասեր է վարում։ «Եթե դուք շաբաթական մեկ անգամ լաց եք լինում, դուք կարող
եք առանց սթրեսի ապրել»,– ասում է Յոշիդան։
Նրա խոսքերով՝ դա ավելի ազդեցիկ միջոց է, քան ծիծաղը կամ քունը։
Իր գործընկեր Տոհոյի հետ նա երկրով մեկ ճամփորդում է և լացի օգուտի մասին դասախոսություններ է կարդում։