Android–ի նոր վտանգավոր վիրուս է հայտնաբերվել
Cisco ընկերությունից կիբեռանվտանգության ոլորտի փորձագետները Android–ի նոր վիրուս են հայտնաբերել, փոխանցում է Lenta–ն։
Վտանգավոր ծրագիրը մասնագետները GPlayed են կոչել։ Դրա ձեւակերպման մեջ հանցագործները պատճենել են Google Play–ի պաշտոնական հավելվածը։ Ներբեռնումից հետո գաջեթի էկրանին հայտնվում է նշան Google Play Marketplace գրառմամբ։
Ծրագիրը թույլ է տալիս հեռավար կառավարել սարքը։ Նրանք ինքնուրույն արգելափակել են գաջեթը կամ օգտագործել այն զանգերի ու հաղորդագրություններ ուղարկելու համար։
Մասնագետների հաղորդմամբ՝ այժմ չարագործները ակտիվորեն փորձարկում են նոր մշակումը եւ ապագայում այն կարող է լուրջ սպառնալիք դառնալ Android–ով աշխատող սարքերի համար։