Փոթորիկը «ստիպել» է ջրվեժին հոսել հակառակ ուղղությամբ (Տեսանյութ)
«Քալում» փոթորիկը, որի գերակայության տակ Մեծ Բրիտանիան գտնվում է հոկտեմբերի 12-ից, «ստիպել է», որ ջրվեժը հոսի հակառակ ուղղությամբ։ Ուշագրավ տեսարանը նկարահանել է Շոտլանդիայի բնակիչ Քրիս Մարտինը, հայտնում է The Independent-ը։
Բնության արտասովոր երևույթը տեղի է ունեցել Շոտլանդիայի արևմտյան Սքայ կղզում։
Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտնել էր վերջին 20 տարում տարերային աղետների զոհերի թիվը։ Դրանք խլել են 1․3 մլն մարդու կյանք, ինչպես նաև ավելի քան 2․9 տրիլիոն դոլարի նյութական վնաս պատճառել։