ԱՄՆ-ում փոթորիկը վնաս է հասցրել միլիարդավոր դոլարներ արժեցող F-22 կործանիչներին
«Մայքլ» փոթորիկը, որը հարվածել է ԱՄՆ-ի Ֆլորիդա և Ջորջիա նահանգներին, լուրջ վնասներ է պատճառել «Թինդալ» օդանավակայանին, որտեղից չեն հասցրել դուրս բերել մի քանի տասնյակ ինքնաթիռներ:
The New York Times-ի տվյալներով՝ բազայում են մնացել է F-22 և QF-16 ինքնաթիռներ, որոնք միլիարդավոր դոլարներ արժեն: Դատելով հրապարակված տեսանյութերից՝ փոթորիկն ավերել է անգարները:
«Մենք կարծում ենք, որ ներսում օդանավերը վնասվել են, բայց մենք չենք կարողանա պարզել, մինչև մեր աշխատակազմը չկարողանա անվտանգ մուտք գործել և գնահատել իրավիճակը»,- հայտարարել է ՌՕՈՒ-ի մամուլի քարտուղարը: