Հսկա պիթոնը հայտնվել է բանկի առավոտյան ժողովին (Տեսանյութ)
Չինաստանի բանկերից մեկում առավոտյան ժողովի ժամանակ առաստաղից մի պիթոն է ընկել, որը մեծ խուճապ է առաջացրել բանկի աշխատակիցների մոտ:
Միջադեպից կարճ ժամանակ անց Վայրի բնության պաշտպանության կազմակերպության աշխատակիցները ժամանել են բանկ և բռնել պիթոնին:
Ոստիկանությունը փորձում է պարզել, թե որտեղից է հայտնվել վիշապօձը: