Ավստրալիայի հրշեջները «մերկացել» են՝ հանուն բարեգործության (լուսանկար)
Ավստրալիայի հրշեջները «մերկացել» են՝ հանուն բարեգործության: Նշվում է, որ նրանք լուսանկարվել են կենդանիների հետ 2019 թվականի օրացույցի համար:
Արդեն ավելի քան 20 տարի օրացույցը թողարկում է ավստրալական Firefighters Calendar կազմակերպությունը: Դրանից ստացվող գումարը փոխանցվում է բարեգործությանը:
Կազմակերպության կայքում նշվում է, որ 1993 թվականից ի վեր այս միջոցով հաջողվել է 2,8 մլն դոլար հավաքել: