Այսօր՝ 28 մարտի 2024թ., 00:00
ԱՄՆ-ն 2024 թ. 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին պաշտպանության համար Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ Երևանում թալանել են հայտնի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր, բայց դա հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր․ Շահրամանյան Մանիպուլյացիա․ Կառավարությունը հարկատուների գումարները տվեց «Վեոլիա Ջուր»-ին, որ հարկատուների համար ջուրը չթանկանա Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի. Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Արցախը երբևէ Հայաստանի համար վտանգ չի եղել, դա մանիպուլյացիա է իշխանությունը պահելու համար. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քաոս է ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել Գուրգեն Արսենյանը ՔՊ-ից նեղացած է 15-օրյա ժամկետում տուգանքը վճարելու դեպքում կկիրառվի 30 տոկոսի նվազեցում. ՆԳՆ Զույգերը, որոնք միասին ալկոհոլ են խմում, ավելի երկար են ապրում միասին Ցուցարարները գոմաղբ են թափել ամերիկացի պաշտոնյաների տների մոտ Պեսկովը պատմել է «Крокус»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Պուտինի անցկացրած անքուն գիշերվա մասին «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Արթուր Աբրահամ․ Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր Օրվա խորհուրդ Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է. «Հրապարակ» Սրանք անցան պլան Բ-ին. Գառնիկ Դանիելյան ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի հայտարարություններին «Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո լծվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթացին Օրենքի խախտմամբ աշխատանքից ազատվածներին նախարարությունները 436 մլն դրամ հարկադիր պարապուրդի գումար են վճարել Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների Ոսկերչության ոլորտի կասկածելի աճը շարունակում է «բարձր տնտեսական աճ» ապահովել Զախարովան՝ Ուկրաինային ադրբեջանական զենք մատակարարելու մասին՝ նման տեղեկությունները մանրակրկիտ ստուգվում են Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան Տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխությունների է հանգեցնում․ Գևորգ Դանիելյան Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ Նախկին ԱԱԾ-ականները՝ Զվարթնոցից ռուս սահմանապահներին հանելու մասին «Ճակատագրական չաթը». ինչո՞ւ են հրաժարական տվել 4 դատավորները Թալիբները նախատեսում են քարկոծելով մահապատժի ենթարկել կանանց դավաճանության համար Հետազոտողները վերծանել են ացտեկների տեքստերը, որոնք պատմում են մայրաքաղաքի հիմնադրման և իսպանացիների ներխուժման մասին Գիտնականները արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը Իտալական լճում «առաջադեմ տեխնոլոգիաներով» կառուցված հնագույն նավակներ են հայտնաբերվել Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, այլ` երթուղի, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները ՀՀ-ի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ․ Զախարովա Թիվ 130 դպրոցի՝ յուրացումների մեջ մեղադրվող տնօրենն ազատվեց աշխատանքից 29-ամյա երիտասարդը կալանավորվել է դանակով համաքաղաքացու սպանության փորձի և վերջինիս փեսային մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով Փնտրելու կարիք չկա, այդ մարդիկ Տավուշում սպասում են ձեզ. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին 153 մլն ռուբլի. ՌԴ-ում բանկի փոխնախագահին թալանել են սեփական բանկում Ոստիկանության պաշտոնատար անձ կաշառք է ստացել ապօրինի հատված փայտանյութի տեղափոխման դիմաց Crocus City Hall-ը գրավադրվել է Գազպրոմբանկում Ծեծկռտուք Արարատի մարզում՝ համայնքապետարանի աշխատակիցների մասնակցությամբ Crocus City Hall-ը՝ ահաբեկչությունից հետո Ես ավելի լավ ֆուտբոլ եմ խաղում, քան մեր հավաքականը. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 189 Ժխտողականներ Էրդողանն ու Նեթանյահուն ամոթաբար շահարկում են ցեղասպանություն եզրույթը՝ միմյանց մեղադրելու համար․ Սասունյան Ալիևը Փաշինյանին հանդիմանել է Վարդան Օսկանյանը արցախցիների հետվերադարձի վերաբերյալ բանակցություններ է վարում Եվրոպայում և ԱՄՆ-ում Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է Կարևորը արդյունքն է, իսկ այն բացասական է. Պետրակով 2 հարկի վերանորոգման համար ծախսվել է 55 մլն դրամ, իսկ ճանապարհների վրա՝ 0 Հնագետները պատմական բնահողի նմուշներում առաջին անգամ միկրոպլաստիկ են հայտնաբերել ԱԱԾ մեկուսարանը կփակվի, նոր ՔԿՀ է ստեղծվում Ավելի ու ավելի ենք մոտենում այն կետին, որտեղ կործանարար քաոսն անխուսափելի է․․․ Մհեր Մելքոնյան Մահացել է Արթուր Աբրահամի հայրը Ներքին խմբում գրված հայհոյանքները հավանելու դնելու համար դատավորը հեռացավ համակարգից Կտրականապես դեմ ենք Կոնսերվատորիան այլ ԲՈւՀ-ի հետ միավորելուն. ԿԳՄՍՆ-ին դիմում է փոխանցվել «Զանգեր»-ի մոտակայքում ձյան և մերկասառույցի պատճառով բեռնատարներ էին արգելափակվել, օգնության են հասել փրկարարները Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ձերբակալվածների ցուցմունքները հաստատել են ուկրաինական հետքը Թուրքական լրատվամիջոցները մանրամասներ են հայտնել «Crocus»-ի ահաբեկչության մեջ մեղադրվողների՝ Ստամբուլում գտնվելու մասին Արդյոք Գուրգեն Արսենյանը վայր կդնի մանդատը Լեմկինի ինստիտուտը հանրությանը կոչ է արել համոզել Ալիևի ռեժիմին ազատ արձակել հայ ռազմագերիներին «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ այս տարի. Ռուսաստանում Իրանի դեսպան ԱԳՆ-ն ցանկանում է փոփոխություններ անել «ՀՀ պետական դրոշի մասին» օրենքում Թող ԱԱԾ-ն մի հատ էլ բացատրի՝ ինչպես է վերականգնելու պետությանը հասցված 16 մլրդ դրամի վնասը. Նազարյան
Հարցում

Տասը՝ Օլանդի փոխարեն. ու՞մ կընտրի Ֆրանսիան

Երկու ամսից, մայիսի 7-ին ֆրանսիացիները կընտրեն նոր նախագահ։ Քանի որ քվեարկությունը անցնում է երկու փուլով, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ֆրանսիացիները ընտրում են երկու թեկնածուների միջեւ։

Իրականում մրցավազքում մասնակցում են երկրի քաղաքական կյանքի բավական խայտաբղետ ներկայացուցիչներ։ Ստորեւ կներկայացնենք  Ֆրանսիայի նախագահի տասը թեկնածուներին։

Տրոցկիստուհին Լիոնից. Նատալի Արտո

Նատալի Արտոն ծնվել է 1970 թվականին Դրոմ գյուղում, Ֆրանսիայի կենտրոնում։ Զբաղվել է Փարիզի եւ Լիոնի անբարենպաստ շրջանների ուսումնական հաստատություններում դասավանդելով։ «Աշխատավորական պայքարի» կուսակցական տոմսը ստացել է տասնութ տարեկանում։ 2002 թվականից մասնակցել է տարբեր մակարդակի ընտրություններում (խորհրդարանական, տարածքային, քաղաքային եւ եվրոպական), սակայն հաջողություն չի ունեցել։ Նրա հարաբերական թռիչքը եղել է 2007 թվականին, երբ նա նշանակվել է իր կուսակցությունից նախագահի թեկնածու՝ Արլեթ Լագիյեի մամուլի խոսնակ։ 2008 թվականին նա մտել է Լիոնի արվարձանի կոմունայի քաղաքային խորհուրդ։ Հենց այն ժամանակ էլ նա դարձավ «Աշխատավորական պայքարի» պաշտոնական ներկայացուցիչը հասարակայնության հետ կապերի գծով։

Հարաբերական հայտնիությունը նրան հաջողություն չի բերում ընտրություններում։ 2009 թվականի եվրոպական ընտրություններում նա հավաքել է ընդամենը 0,84%, իսկ 2010 թվականի՝ Ռոնա–Ալպերի տարածաշրջանի խորհրդարանական ընտրություններում՝ 1,42%։ 2012 թվականի նախագահական ընտրություններում կուսակցությունը առաջադրել էր Արտոյի թեկնածությունը, որտեղ առաջին փուլում նա հավաքեց 0,56%: Մեկնաբանելով իր համեստ արդյունքները՝ Արտոն ասել է, որ «ընտրական պահերը առաջնային չեն, կարեւոր են մարդիկ, փողոցի մեր հարեւանները։ Դրան հետեւեցին նոր անհաջողություններ ընտրություններում, այդ թվում՝ 2015 թվականի տարածաշրջանային ընտրություններում։ Վերջին սոցիոլոգիական հարցումները նրան մոտ կես տոկոս են կանխատեսում»։

Նատալի Արտոյի 2017-ի ծրագիրը ծայրահեղ ձախերի համար դասական է համարվում։ Նա կոչ է անում աշխատավորներին ընդդիմանալ բուրժուազիային։
Բացի կոմունիստների համար դասական՝ աշխատանքից հեռացնելու արգելքի պահանջից, ծրագրում խոսվում է աշխատավարձերի եւ թոշակների բարձրացման, ինչպես նաեւ, բնականաբար, կապիտալիզմի վերջի եւ տրոցկիստական տիպի կոմունիստական ռեժիմի հաստատման մասին։

Արհմիութենական լիդեր. Ֆիլիպ Պուտու

Պուտուն ծնվել է 1967 թվականին, Սենա–Սան–Դենի պրեֆեկտուրայում, փոստատարի ընտանիքում։ Ֆիլիպը ստացել է մեխանիկի միջնակարգ մասնագիտական կրթություն։ Իր գործունեության սկզբում նա աշխատել է որպես պահակ եւ տարաբանվոր։ Ավելի ուշ Պուտուն դարձել է հաստոցների կարգավորող Ford-ի գործարանում՝ Բլանկֆորում, Բորդոյի մոտակայքում։

Այնտեղ նա դարձավ «Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիայի» (Ֆրանսիայի ամենախոշոր արհմիությունը) ներկայացուցիչը եւ հայտնի դարձավ գործադուլի ժամանակ, որը հնարավորություն տվեց պահպանել իր 65 գործընկերների աշխատատեղերը։

Նրա քաղաքական գործունեությունը սկսվել է միջնակարգ դպրոցում, որտեղ, իր խոսքերով, նա անարխիստ է եղել։ Ավելի ուշ նա մտել է «Աշխատավորական պայքար» կուսակցության շարքերը, որտեղ հաշվառվել է մինչեւ 1997 թվականը, որից հետո հեռացվել է կուսակցական ճգնաժամի պատճառով։ Մտել է Հեղափոխական կոմունիստական լիգա, իսկ 2007 թվականին թեկնածու է առաջադրվել Ժիրոնդայի տեղական ընտրություններում։ 2010 թվականի տարածաշրջանային ընտրություններում նա հավաքել է 2,52%:

Նախագահական ընտրություններից առաջ կուսակցության առանցքային գործիչ Օլիվյե Բեզանսնոն զիջեց Պուտուին, եւ նա վառ քարոզարշավ անցկացրեց՝ «Կապիտալիստները կվճարեն իրենց ճգնաժամի համար» կարգախոսով։

Պուտուն ջանասիրաբար ցուցադրում էր իր մոտ լինելը ժողովրդին, որպեսզի ավելի շատ ձայն հավաքեր։ Սակայն վերջին հաշվով նա ստացավ ընդամենը 1,5%։ 2016 թվականին Պուտուն ակտիվորեն մասնակցել է աշխատանքային օրենսդրության դեմ շարժման մեջ եւ մշտապես հայտնվում էր ցույցերը մթագնող ծեծկռտոցների կենտրոնում։ Նույն թվականին նա կրկին նախագահի թեկնածու է ընտրվել։

Ֆիլիպ Պուտուն հայտնի է բանավեճերում իր ուղղամտությամբ։ 2016 թվականին իր թվիթերում՝ Փարիզում Քիմ Քարդաշյանին 9մլն դոլարով կողոպտելու փաստը նա ներկայացրել է որպես «հարստության վերաբաշխման սկիզբ»։ Հասարակական դժգոհությունից հետո գրառումը հեռացվել է։

Պուտուի ծրագիրը հիշեցնում է մյուս կոմունիստների ծրագրերը։ Այնտեղ մասնավորապես խոսվում է նվազագույն աշխատավարձի սահմանման մասին, նպաստների եւ թոշակների մասին՝ ամսական 1700 եվրոյի չափով, օտարերկրացիների համար ընտրություններում ձայնի իրավունքի եւ աշխատանքից հեռացնելու արգելքի մասին։
Վերջին հարցումները նրան 0,5%-ից ավել չեն տալիս։

Սոցիալիստ–Եվրասկեպտիկ. Ժան–Լյուկ–Մելանշոն

Ժան–Լյուկ Մելանշոնը ծնվել է 1951 թվականին մարոկկոյան Տանժերում։ 60-ականներին նա տեղափոխվել է Ֆրանսիայի արեւելք, որտեղ 1968 թվականին Բեզանսոնում, մայիսյան հուզումների ժամանակ, դարձել է ուսանողական շարժման ղեկավար։

Ստանալով փիլիսոփայի դիպլոմ, նա 1976 թվականին դառնում է ֆրանսերենի ուսուցիչ, ինչպես նաեւ փող է աշխատում թերթում լրագրություն անելով։ Նույն թվին նա մտնում է Սոցիալիստական կուսակցության շարքերը։ 1981 թվականին ակտիվորեն մասնակցում է Ֆրանսուա Միտերանի նախագահական քարոզարշավին, իսկ 1986 թվականին դառնում սենատոր Էսոն նահանգից՝ հենց Փարիզի տակ։

2000 թվականին Մելանշոնը դարձել է մասնագիտական կրթության նախարար։
Այս պաշտոնում նա կենտրոնացրեց իր գործունեությունը մասնագիտական պիտանիության սերտիֆիկատի բարեփոխման վրա։ Նրա քաղաքական գաղափարախոսության հայացքները սոցիալիստներից ավելի ձախակողմյան էին, եւ դա աստիճանաբար նրան մեկուսացրեց կուսակցության ներսում։ 2008 թվականին նա լքեց սոցիալիստներին, եւ հաջորդ տարի արդեն ստեղծեց իր սեփական «Ձախ կուսակցությունը»։ Նա ընտրեց իր համար մի քանի մանր ձախ շարժումներ եւ Ֆրանսիայի մեռնող կոմունիստական կուսակցության մնացորդները։

2012 թվականին Մելանշոնը առաջադրեց իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, բայց պարտություն կրեց առաջին փուլում՝ հավաքելով 11% եւ գրավելով չորրորդ տեղը։ Նույնը տեղի ունեցավ նաեւ Նոր–պա–դյու–Կալեի ընտրություններում, որտեղ նա տանուլ տվեց Մարին Լե Պենին հենց առաջին փուլում։
Անցյալ տարի Մելանշոնը հայտարարեց նախագահական ընտրություններում մասնակցելու իր մտադրության մասին։

Նա հանդես է գալիս կապիտալի վերաբաշխման, հանրաքվեի միջոցով՝ Վեցերորդ հանրապետության ստեղծման եւ բոլոր եվրոպական համաձայնագրերից դուրս գալու օգտին։ Մելանշոնը գտնում է, որ ԵՄ ներկայիս քաղաքականությունը սպանում է Եվրոպային։

Միջազգային հարթակում նա առաջարկում է դուրս գալ ՆԱՏՕ–ից եւ ուժեղացնել ՄԱԿ–ի դերը՝ Եվրոպայում պատերազմից խուսափելու համար։ Նա նաեւ հանդես է գալիս միջուկային էլեկտրաէներգիայի օգտագործման դադարեցման համար։ Վերջին հարցումների արդյունքներով ֆրանսիացիների 11,5%–ը պատրաստ են քվեարկել նրա օգտին։

Բնապահպան–Սոցիալիստ. Յաննիկ Ժադո

Յաննիկ Ժադոն ծնվել է 1967 թվականին Պիկարդիայում։ Պարի–Դոդին համալսարանում ուսումնասիրել է տնտեսագիտություն։ Հենց այստեղ էլ տեղի է ունեցել նրա առաջին քաղաքական բեմելը։ Համալսարանական բարեփոխումների դեմ ուսանողական բողոքների ժամանակ նա դարձավ հայտնի երգիծաբան Գի Բեդոյի աջակցությունը ստացած «Մոլեգնողները» շարժման հիմնադիրներից մեկը։ Ապա Ժադոն ճանապարհորդում է Աֆրիկայում, որտեղ ներքաշվում է միջազգային համերաշխության եւ շրջակա միջավայրի պաշտպանության շարժումներում։ 2002–ին նա մտնում է «Գրինփիս», որտեղ զբաղեցնում է հաղորդակցության կապերի տնօրենի պաշտոնը։ Դրան զուգահեռ՝ 1999 թվականից նա «Կանաչների» կուսակցության անդամ էր։

Քաղաքական գործունեությունը ստիպում է նրան լքել «Գրինփիսը», որպեսզի նվիրվեր Եվրախորհրդարանի նախընտրական քարոզարշավին, որտեղ նա հաղթանակ տարավ 2009 թվականին։

2014 թվականին նա վերընտրվում է Եվրախորհրդարանի պատգամավոր, իսկ 2016–ին բնապահպանների նախագահական նախընտրական պայքարում հաղթում է «Կանաչների» լիդեր Միշել Ռիվազիին։ Նրա ծրագիրը ենթադրում է բնապահպանների համար սովորական կետեր. Միջուկային էներգիայից հրաժարում, էներգիայի վերականգնվող աղբյուրներ, անցում կանաչ գյուղատնտեսության։ Նա նաեւ հանդես է գալիս աշխատաժամանակի կրճատման, աշխատավարձերի եւ նվազագույն եկամուտի բարձրացման համար։ Ժադոն հանդես է գալիս ֆինանսական գործառույթների համար հարկերի բարձրացման եւ ԱՄՆ–ի հետ՝ Տրանսատլանտյան ընկերակցության հարցով բանակցությունների դադարեցման համար։ Վերջապես նա աջակցում է Դուբլինյան համաձայնագրի չեղարկմանը՝ փախստականների հավասարաչափ բաշխման համար։
Վերջին գնահատականներով Ժադոն հավաքում է ձայների 1,5%–ը։ Փետրվարի 26–ին «Կանաչների» կուսակցության 80%-ը, ինտերնետ քվեարկությամբ, հանդես են եկել Ժադոյի թեկնածությունը հանելու համար՝ ի օգուտ Բենուա Ամոնի։

Օլանդի հետնորդը. Բենուա Ամոն

Բենուա Ամոնը ծնվել է 1967 թվականին Բրետանիում։ 1990-ականների սկզբին նա ավարտել է Արեւմտյան Բրետանիի համալսարանի պատմական ֆակուլտետը։ Քաղաքականություն նրան բերել է համալսարանական բարեփոխումների դեմ շարժումը 1986 թվականին։ Նա ընդունվել է Սոցիալիստական կուսակցություն։ Անմիջապես համալսարանը ավարտելուց հետո նա դարձել է պատգամավոր Պիեր Բրանի օգնականը, իսկ 1993-1995 թվականներին գլխավորել է Երիտասարդ սոցիալիստների շարժումը։ 1997թվականին նա անցավ երկրորդ փուլ Ֆինիստերի խորհրդարանի ընտրություններում եւ մտավ Մարտին Օբրիի՝ այն ժամանակվա զբաղվածության եւ համերաշխության նախարարի կաբինետը։ 2004 թվականին նա ընտրվում է Եվրախորհրդարանի պատգամավոր. լիազորությունները ավարտվել են 2009-ին։ 2012-ը Ամոնի կարիեռայում շրջադարձային էր։ Ֆրանսուա Օլանդի հաղթանակը թույլ տվեց նրան մտնել կառավարություն, որտեղ նա զբաղեցրեց սոցիալական տնտեսության փախնախարարի եւ կրթության նախարարի պաշտոնները։ 2014-ին նա լքում է կառավարությունը, դառնալով պատգամավոր Իվելինից, իսկ 2015-ի վերջերից դարձել է Իլ–դե–Ֆրանսի տարածաշրջանային պատասխանատուն։ 2017 թվականին նա հաղթել է ձախերի նախնական ընտրություններում։

Ամոնի ծրագրում առանցքային տարր կա. երաշխավորված բազային եկամուտ։ Սա հաջողությամբ ներդրվել է Ֆինլանդիայում։ Առաջին փուլում ենթադրվում է ավելացնել  գործազուրկների նպաստները մինչեւ  600 եվրո (հիմա 500 է) եւ դրանից օգտվելու տարիքը իջեցնել մինչեւ 18, հիմա 25 տարեկանն է։ Հետագայում այն դառնալու է 750 եվրո:

Ենթադրվում է նաեւ փոփոխություն ընտրական համակարգում՝ տեղական ընտրություններում քվեարկելու իրավունք տալ ոչ քաղաքացիներին։ Սոցիալական միջոցները իրենց մեջ ներառում են՝ բնապահպանական հարկի ներմուծում, մարիխուանայի օրինականացում, պայքար խտրականության դեմ։ Միջազգային քաղաքականության մեջ միակ բանը, որի մասին նա միանշանակ արտահայտվել է, Պաղեստինի պետության ճանաչումն է։

Նախնական հարցումներով՝ Ամոնը կստանա ձայների 17% առաջին փուլում։

Հաղթանակի գլխավոր հավակնորդներից: Էմանուել Մակրոն

Էմանուէլ Մակրոնը ծնվել է 1977 թվականին Ամյենում, բժիշկների ընտանիքում։ Փայլուն ավարտելով դպրոցը՝ նա ստանում է բակալավրի աստիճան Փարիզում, Հենրիխ IV-ի լիցեում։ Գրականության նկատմամբ նրա հակվածությունը, դեռ մինչեւ ուսումնառության ավարտը, նրան թույլ է տալիս դառնալ փիլիսոփա Պոլ Ռիկերի օգնականը։

2002 թվականին Մակրոնը որոշում է ընդունվել Կառավարման ազգային դպրոց, որը ավարտում է 2004-ին։ Դրանից հետո նա տեղավորվում է ֆինտեսչությունում, աստիճանաբար առաջ գնալով նա դառնում է վարչություններից մեկի ղեկավարը։ 2008 թվականին նրան հրավիրում են աշխատանքի Ռոթշիլդների բանկում, որտեղ արդեն 2010 թվականին նա հասնում է տնօրենների խորհրդի անդամի պաշտոնին՝ լիազորվելով կառավարել բանկի աշխատանքները։

2006-2009 թվականներին Մակրոն մտնում Սոցիալիստական կուսակցության շարքերը։ Նույն ժամանակահատվածում նա ծանոթանում է երկրի ապագա նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ։ 2012 թվականին Օլանդը տեղափոխվում է Ելիսեյան պալատ, եւ Էմանուէլ Մակրոնը եւս մեկ անգամ հնարավորություն է ստանում շրջադարձորեն փոխել իր կարիեռան։ Նախագահը նրան նշանակում է Ելիսեյան պալատի գլխավոր քարտուղարի տեղակալ։ Այս պաշտոնին Մակրոնը մնում է երկու տարի։ 2014 թվականին Մակրոնը դառնում է Հինգերորդ հանրապետության պատմության մեջ ամենաերիտասարդ նախարարը՝ էկոնոմիկայի նախարարը։

2016 թվականին Ամյենում նա ստեղծում է իր՝ «Դեպի առաջ» կուսակցությունը, որը որոշում է դարձնել ցենտրիստական։ Հենց այդ կուսակցությունից էլ Մակրոնը առաջադրվում է որպես նախագահի թեկնածու։

Քաղաքական գործիչը հանդես է գալիս բարեփոխման ծրագրով, որն ուղղված է երկիրը լճացումից դուրս բերելուն։ Մակրոնը պատրաստվում է թեթեւացնել հարկատուների հարկային բեռը՝ կրճատելով աշխատավարձերի եւ աշխատողների մաքուր եկամտի միջեւ տարբերությունը։ Գործիչը նաեւ խոստանում է, որ թոշակի տարիքին մոտ մարդիկ չեն աշխատի շաբաթական 32 ժամից ավելի։ Մակրոնը նաեւ առաջարկում է ստեղծել լրացուցիչ 10 հազար աշխատատեղ ոստիկանությունում եւ ժանդարմերիայում, անցկացնել բարեփոխումներ տեղական կառավարման մարմիններում, ինչպես նաեւ էլ ավելի ինքնավարություն տալ դպրոցներին։

Եվս մեկ բարձրագոչ առաջարկ «Դեպի առաջ»–ի ղեկավարի կողմից. 18 տարին չլրացած բոլոր անձանց տրամադրել մշակութային միջոցառումներին մասնակցելու անվճար տոմսեր՝ ամսական մինչեւ 500 եվրոյի չափով։

Նախարարական պաշտոնում Մակրոնը հիշվել է իր սկանդալային արտահայտություններով։ Օրինակ, Europe 1 ռադիոկայանի եթերում նա Բրետանիի ձեռնարկությունների աշխատավորներին անվանել է անգրագետներ։ Դա հարուցեց շրջանի բնակիչների զայրույթը։

Այնուամենայնիվ, համաձայն սոցհարցումների տվյալների՝ Էմանուել Մակրոնը կարող է ակնկալել ընտրողների 22% ձայներ, ինչը նրան հնարավորություն կտա առաջին փուլում գրավել երկրորդ տեղը։ Նա գնալով ավելի վստահ է հայտարարում, որ հենց ինքն է հաղթելու ընտրություններում։

Թռիչքի պահին խփվածը. Ֆրանսուա Ֆիյոն

Ֆիյոնը ծնվել է 1954 թվականին Լե–Մանում։ Նա երազում էր լրագրողի կարիեռայի մասին, սակայն ընդունվեց Լե–Մանի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ 1976 թվականին նա մտնում է «Հանրապետությանը աջակցող միություն» կուսակցության շարքերը՝ ընդունելով Ժակ Շիրակի գաղափարները։ Նույն թվականին պատգամավոր Ժիլ Լե Տելը նրան վերցնում է իր մոտ աշխատանքի՝ որպես օգնական։ Լե Տելի մահից հետո Ֆիյոնը 1980 թվականին դառնում է պատգամավոր՝ Սարտից։ Այս պաշտոնին նա վերընտրվում է 27 տարի շարունակ, եւ ավանդաբար հենց այստեղ են Ֆիյոնի ամենաշատ աջակիցները։

1986 թվականին նա ստանձնում է ազգային ասամբլեայի պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնը (Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատ)։ Սա Ֆիյոնի առաջին պաշտոնն է համապետական մակարդակով։ 1993 թվականին նա դարձավ բարձրագույն կրթության նախարար, ավելի ուշ, 1995-ին, Ժակ Շիրակի օրոք՝ փոստի եւ հեռահաղորդակցության նախարար։

2002 թվականին Ֆիյոնը նշանակվում է սոցիալական հարցերով նախարար։ 2004-ին՝ ժողովրդական լուսավորության նախարար։ 2007-ին Ֆիյոնը գլխավորում է կառավարությունը եւ մնում է վարչապետի պաշտոնում՝ մինչեւ իր համակուսակից Նիկոլյա Սարկոզիի պաշտոնավարման ժամկետի ավարտը։
2012–ի ընտրություններում Սարկոզիի պարտությունը եւ նրա ժամանակավոր դուրս գալը քաղաքականությունից թույլ տվեցին Ֆիյոնին հայտնվել նախկին նախագահի «Ազգային շարժման միություն» կուսակցության գլխավոր դերերում։
Սակայն ղեկավար դերի համար նրա պայքարը Ժան–Ֆրանսուա Կոպեի հետ բերեց ներկուսակցական ճգնաժամի։ Արդյունքում կազմավորվեց «Հանրապետականներ» կուսակցությունը, իսկ Սարկոզին վերադարձավ կուսակցական եւ քաղաքական կյանք՝ ճնշելով Ֆիյոնին։

Այնուամենայնիվ, 2016 թվականին Ֆիյոնը, նախնական ընտրություններում, հաղթում է աջերի թեկնածու Ալեն Ժյուպենին եւ դառնում 2017 թվականի նախագահական ընտրություններում հաղթանակի գլխավոր թեկնածուներից մեկը։
Ֆրանսուա Ֆիյոնը քաղաքականության եւ տնտեսության մեջ կոնսերվատիվ միջոցների կողմնակից է։ Նա հանդես է գալիս երկրում միգրացիայի ուժեղացված հսկողության, գործազրկության դեմ պայքարի, արդյունաբերության մեջ ներդրումների խրախուսման նպատակով՝ գույքահարկի վերացման օգտին։ Ֆիյոնը նաեւ առաջարկում է բյուջետային ծախսերի կրճատում 100 միլիարդ եվրոյով։

Արտաքին քաղաքականության մեջ Ֆիյոնը հարում է գեներալ Դե Գոլի մոդելին, որի հիմնական գաղափարն է՝ ազգությունների Եվրոպա, դաշնային Եվրոպայի մոդելի փոխարեն, որը կիրառվում է Բրյուսելի կողմից։

Ֆիյոնի դիրքերը այս պահին թուլացած են աղմկահարույց իրադարձությունների արդյունքում, որոնց մեջ հայտնվել էր նրա կինը՝ Պենելոպան։
Տվյալ պահին սոցհարցումները Ֆիյոնին կանխատեսում են 20% ձայն, ինչը նրան հնարավորություն կտա գրավելու առնվազն երրորդ տեղը Էմանուել Մակրոնից հետո։

Ֆրանսիական Թրամփը՝ Նիկոլյա Դյուպոն–Էնյան

Նիկոլյա Դյուպոն–Էնյանը ծնվել է 1967 թվականին Փարիզում։ 1980 թվականին նա ստանում է Փարիզի քաղաքական հետազոտությունների համալսարանի եւ Պարի Դոֆինի համալսարանի դիպլոմներ՝ «Ձեռնարկությունների եւ ֆինանսական շուկաների կառավարում» մասնագիտությամբ։ Բացի դրանից ուսումնական կուրս է անցել Կառավարման ազգային դպրոցում։ Երիտասարդ տարիներին ակտիվորեն աջակցել է գոլականների գաղափարներին։ Առաջին ղեկավար պաշտոնը Դյուպոն–Էնյանը ստացել է 1988 թվականին՝ ներքին գործերի նախարարությունում, որտեղ աշխատել է ընտրական հանձնաժողովում։ 1993 թվականին դարձել է ժողովրդական լուսավորության նախարար։ 1994 թվականին՝ շրջակա միջավայրի խնդիրների նախարար։ 

Հաջորդ տարի Դյուպոն–Էնյանը դարձել է Յեն քաղաքի քաղաքապետ՝ Ֆրանսիայի արվարձանում։ Իսկ երկու տարի անց ընտրվել է պատգամավոր Էսոնից։ Երկու պաշտոններն էլ՝ եւ քաղաքապետի, եւ պատգամավորի նա մինչ օրս զբաղեցնում է։ Դյուպոն–Էնյանը անդամակցել է Սարկոզիի «Ազգային միաբանություն» կուսակցությանը, սակայն 2000–ականներին որոշում է հիմնել իր սեփական կուսակցությունը՝ «Ոտքի′, Ֆրանսիա»։ 2009-ին այս կուսակցությունը շատ թույլ հանդես եկավ Եվրախորհրդարանի ընտրություններին՝ հավաքելով ընտրողների ձայների 2%-ը։
2010 թվականին նրա թեկնածուները ստանում են 4% Իլ–Դե–Ֆրանսի տարածաշրջանային ընտրություններում։ 2012 թվականին «Ոտքի′, Ֆրանսիայի» ղեկավարը արդեն մասնակցում է երկրի նախագահի ընտրություններում՝ ստանալով ընտրողների ձայների 1,79%-ը։ Սակայն 2016 թվականին նա կրկին որոշում է փորձել բախտը նախագահական ընտրություններում։

Նիկոլյա Դյուպոն–Էնյանի առաջարկած ծրագիրը ավանդական է աջ ուղղության քաղաքական գործիչների համար։ Նա խոստանում է ֆրանսիական քաղաքական գործիչների իսկական մաքրազերծում անցկացնել։ Նա առաջարկում է այնպես անել, որ կառավարման օղակների ցանկացած տեսակի ընտրություններում առաջադրվող թեկնածուները չունենան դատվածություն։ Դյուպոն–Էնյանը նաեւ պատրաստվում է կրճատել ազգային ասամբլեայի անդամների քանակությունը եւ վերջ դնել երկրի նախկին նախագահների արտոնություններին։ Նա նաեւ պատրաստվում է հավաքագրել լրացուցիչ 50 հազար զինվորների, ինչպես նաեւ մտցնել պարտադիր զինվորական ծառայություն։
Դյուպոն–Էնյանը նաեւ խոստանում է սահմանափակել երկրում միգրանտների քանակը եւ կրճատել սոցիալական նպաստները։ Քաղաքագետը գտնում է, որ Ֆրանսիայից պետք է արտաքսել բոլոր արտասահմանցիներին, ովքեր դատված են եղել, ինչպես նաեւ խստացնել Ֆրանսիայի քաղաքացիություն ստանալու պայմանները։

Նա նաեւ ուզում է Ֆրանսիային վերադարձնել 1մլն աշխատատեղեր այն ձեռնարկությունների հաշվին, որոնք ժամանակին դուրս են բերվել երկրի տարածքից, ինչպես նաեւ իջեցնել ֆրանսիացիների հարկերը 10%–ով։
Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, Դյուպոն–Էնյանը պատրաստվում է հանել Ֆրանսիան Եվրամիության մի քանի համաձայնագրերից, ինչպես նաեւ դուրս գալ ՆԱՏՕ–ից։ Նա գտնում է, որ համաշխարհային հարթակում երկիրը պետք է վարի անկախ քաղաքականություն։

Հասարակական կարծիքի վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ «Ոտքի′, Ֆրանսիա» կուսակցությունից առաջադրված թեկնածուն կարող է ակնկալել ձայների միայն 2%։ Դա քիչ ավելի լավ է այն արդյունքից, ինչ նա ունեցել է 2012 թվականին։

Իր հոր դուստրը. Մարին Լե Պեն

Մարին Լե Պենը ծնվել է 1968 թվականին Նյոյի–սյուր–Սեն փարիզյան կոմունայում։ Նա «Ազգային ճակատ» ծայրահեղ աջ կուսակցության հիմնադիր՝ Ժան Մարի Լե Պենի դուստրն է։ 1990 թվականին ազգայնականների ապագա ղեկավարը իրավագիտության մագիստրոսի կոչում է ստանում Պանթեոն–Ասաս համալսարանում։ 1992 թվականին նա փաստաբան է դառնում։ 1998 թվականից հետո քաղաքականությամբ տարվելը Մարինի համար ավելի կարեւոր է դառնում, քան իրավագիտության բնագավառում իր կարիեռան։ Նա սկսում է աշխատել «Ազգային ճակատի» իրավաբանական բաժնում։ Այդ պահից Մարինը սկսում է իր աստիճանական վերելքը կուսակցական ճանապարհով։ 1998 թվականին նրան ընտրում են Նոր–Պա–Դե–Կալեի տարածքային խորհուրդ։ 2002 թվականին նախագահական ընտրարշավի ժամանակ նա մտավ իր հոր նախընտրական շտաբի կազմի մեջ։ 2004 թվականին Մարինը ընտրվում է Եվրախորհրդարանի պատգամավոր։

2007 թվականին Մարին Լե Պենը մնում է հոր շտաբում, ով էլի մասնակցում էր նախագահական ընտրություններում, բայց միեւնույն ժամանակ նա ավելի ուժեղացնում է իր դիրքերը Նոր–Պա–դե–Կալեում։ Լե Պենը դարձավ այն սակավաթիվ թեկնածուներից մեկը, ովքեր տարածաշրջանային ընտրություններում կարողացան անցնել երկրորդ փուլ։
Այն տարիներին Լե Պենը խիստ քննադատության էր արժանանում համակուսակիցների կողմից, իսկ կուսակցությունում ճգնաժամ էր հասունանում, քանի որ իրենց թեկնածուն ընտրություններում ընդամենը 10% ձայն հավաքեց։ Խորհրդարանում ազգայնականները ոչ մի տեղ չստացան։ Այն ժամանակ «Ազգային ճակատի» դեմ խիստ հակաքարոզչություն էր գործում, որ սկսվել էր 2002–ին։ Այդպիսի պայմաններում ազգայնականներին շատ դժվար էր առաջ տանել իրենց համոզմունքները։ 2008 թվականին Մարին Լե Պենը պարտվում է Էնին–Բոմոն քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլում։

2009-ին Մարին Լե Պենը վերընտրվում է Եվրախորհրդարանի պատգամավոր, իսկ 2010—ին Նոր–Պա–դե–Կալեի տարածքային խորհրդի անդամ է ընտրվում։

2011 թվականին Ժան Մարի Լե Պենը թողնում է «Ազգային ճակատի» նախագահի պաշտոնը, եւ կուսակցական համագումարում այդ պաշտոնում ընտրվում է նրա դուստրը։ Մարինը դառնում է 2012 թվականի ընտրությունների «Ազգային ճակատի» կողմից առաջադրված թեկնածուն եւ ստանում է ձայների 17%-ը։ 2002 թվականից ի վեր դա «Ազգային ճակատի» ամենախոշոր հաղթանակն է դառնում։

Դրանից ի վեր ազգայնականների թեկնածուները սկսեցին առաջին հորիզոնականներ զբաղեցնել տարածքային ընտրություններում, իսկ Լե Պենի պրոտեժե Բրիյուան դառնում է Էնյեն–Բոմոնի քաղաքապետը։ Սա հստակ ազդանշան էր Ֆրանսիայի քաղաքական վերնախավի համար. այսուհետ «Ազգային ճակատը» կուսակցություն էր, որի հետ պետք էր հաշվի նստել։

2015 թվականին կուսակցության համար նշանակալի իրադարձություն տեղի ունեցավ. կուսակցությունից հեռացվեց Ժան Մարի Լե Պենը։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ հարցազրույցներից մեկում նա ծայրահեղ աջական արտահայտություն էր արել։ Մարին Լե Պենը ավարտեց իր կուսակցության «վերաձեւավորումը»՝ դարձնելով այն ավելի բարեկերպ, չփոխելով հիմնական սկզբունքները։
2016 թվականին նա առաջադրվել է հետապնդելով մեկ գլխավոր նպատակ ՝ հաղթել ընտրություններում։ 

Լե Պենի ծրագիրը հիմնված է միգրացիայի դեմ ուղղված խիստ պայքարի եւ երկրում արտասահմանցիների քանակը մինչեւ 100 հազարի կրճատելու վրա։ Բացի այդ, «Ազգային ճակատի» ղեկավարը առաջարկում է հանրաքվե անցկացնել Եվրամիությունում Ֆրանսիայի անդամակցության վերաբերյալ եւ հանել երկիրը ՆԱՏՕ–ից։ Նա նաեւ ծրագրում է ուժեղացնել ոստիկանությունը եւ ժանդարմերիան եւ կրճատել տեղական խորհրդարանների թիվը։

Քաղաքական գործիչը առաջարկում է 3% լրացուցիչ հարկ դնել ներմուծվող ապրանքների վրա, հարկել արտասահմանցի աշխատավորներին, սակայն անհրաժեշտ է համարում մանր եւ միջին ձեռնարկություններին աջակցություն ցուցաբերելը։ Նաեւ Լե Պենը ցանկանում է հարկային արտոնություններ տալ այն գործատուներին, ովքեր աշխատանքի են ընդունում 21 տարեկանից ցածր երիտասարդների։
Այժմ Մարին Լե Պենը քննադատության է ենթարկվում Եվրախորհրդարանի կողմից. նա զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից թվիթերում արած սկանդալային գրառումների պատճառով։

«Ճակատի» քաղաքական ոճը մեկ անգամ չէ, որ հարցերի տեղիք է տվել։ Օրինակ, 2012 թվականին կուսակցության ընտրական շտաբի անդամները իրենց ձախակողմյան մրցակից Մելանշոնի նկարով թռուցիկներ էին բաժանել։ Նրա նկարի ետեւում երեւում էին ալժիրյանին շատ նման դրոշ եւ արաբերենով գրություններ։

Այս ակցիայի համար առաջին ատյանի դատարանը 2014 թվականին Լե Պենին դատապարտեց 10 հազար եվրո տուգանքի, սակայն նա բողոքարկեց վճիռը եւ շահեց դատը։ Լե Պենի եւ թռուցիկների միջեւ ուղիղ կապը ապացուցել չհաջողվեց։
Վերջին սոցհարցումները ցույց են տալիս, որ ազգայնականների թեկնածուն կարող է հավակնել ձայների 25%–ին եւ հաղթել առաջին փուլում։ Ի դեպ, երկրորդ փուլում «Ազգային ճակատը» ավանդաբար պարտվում է իր մրցակիցներին։

Մեկ տոկոսից ոչ ավել. Ժակ Շեմինադ

Ժակ Շեմինադը ծնվել է 1941 թվականին Արգենտինայում։ Նա արգենտինուհու եւ ֆրանսիացու որդի է. ով աշխատել է ֆրանսիական կազմակերպության տեղական ներկայացուցչությունում։ 18 տարեկանում Շեմինադը վերադառնում է Փարիզ եւ ուսումնառություն ստանում Բիզնեսի բարձրագույն դպրոցում, ինչպես նաեւ Կառավարման ազգային դպրոցում։ Շեմինադը սկսել է իր կարիեռան Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարության արտաքին տնտեսական կապերի տնօրինության ֆունկցիոների պաշտոնից։ 1972 թվականին նա դարձել է ԱՄՆ–ում Ֆրանսիայի դեսպանատան առեւտրի հարցերով կցորդը։

Ֆրանսիա վերադառնալուց հետո 1977 թվականին Շեմինադը որոշում է մասնակցել խորհրդարանական ընտրություններում, որ տեղի ունեցան մեկ տարի հետո։ Նա ստացավ ձայների 0,12%-ը։ Դա լրիվ ձախողում էր, սակայն սկսնակ քաղաքական գործչին դա չկանգնեցրեց։

1981 թվականին Շեմինադը վճռում է առաջադրվել նախագահական ընտրություններում, սակայն չի կարողանում հավաքել իրեն աջակցող 500 ստորագրություն։
1982 թվականին նա դառնում է Եվրոպական աշխատավորական կուսակցության նախագահը, իսկ 1995 թվականին՝ ֆրանսիայի նախագահի թեկնածու։ Այս անգամ 500 երաշխավորագրերը հավաքել հաջողվում է, սակայն նրան կրկին անհաջողություն էր սպասում։ Նա ստացավ ձայների 0,27%-ը։ 2012-ին կրկին առաջադրվում է եւ ստանում 0,25%: Այժմ նա արդեն 76 տարեկան է, եւ սա պետք է որ լինի նրա վերջին առաջադրումը։
Ահա Շեմինադի նախընտրական ծրագրի հիմնական կետերը. դուրս գալ եվրոյի գոտուց, Եվրամիությունից եւ ՆԱՏՕ–ից։ Քաղաքագետի տեսանկյունից՝ այս ամենը պետք է նրա համար, որպեսզի հիմնի վաղվա օրվա խաղաղությունը, որի հիմքում, ըստ Շեմինադի, BRICS-ի երկրների համակարգն է ընկած։ Նա նաեւ նախատեսում է աջակցել փոքր բիզնեսի կազմակերպություններին եւ բարեփոխել կրթության համակարգը, որպեսզի տարրական դպրոցների երեխաները ուսումնառության ընթացքում ուսումնասիրեն նաեւ հիմնական գիտությունները։ Նրա ծրագրի կարեւոր կետերից է նաեւ գյուղատնտեսական սեկտորի աջակցությունը։

Հանրային կարծիքի հետազոտությունների համաձայն, Շեմինադին պատրաստ են ձայն տալ ընտրողների 0,5%-ը։

Top-News.am

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan