Հնդկաստանում օդանավակայաններում աշխատող ոստիկաններին արգելել են լայն ժպտալ
Հնդկաստանի իշխանությունները վերջին շրջանում սկսել են զգուշանալ օդանավակայաններում ոստիկանության աշխատակիցների չափազանց բարեհամբույր լինելուց, այդ իսկ պատճառով կարգադրել են «լայն ժպիտից» անցում կատարել «չափավոր ժպիտի», գրում է ria.ru-ն:
Օդանավակայանների ու թռիչքների անվտանգության համար պատասխանատու մարմինները ցանկանում են, որ իրենց աշխատակիցներն առավել զգոն լինեն, քան բարեհամբույր:
Սա առաջին դեպքը չէ, երբ Հնդկաստանի իշխանություններն իրավապահների արտաքինի հետ կապված տարբեր պահանջներ են ներկայացնում: Հուլիսին Կառնատակա նահանգի ոստիկանության վարչությունը պահանջել է իր սպաներից ազատվել ավելորշ քաշից, այլապես նրանց աշխատանքից ազատում է սպառնում: