Մեկդ բացատրեք վարչապետ Փաշինյանին
Մեկնումեկը թող վարչապետ Փաշինյանին բացատրի, որ ԱԱԾ նմանօրինակ սյուժեների, հաղորդումների միակ էֆեկտը լինելու է այն, որ Հայաստանում ոչ ոք այլևս ոչինչ չի կառուցելու։
Մաքուր, հրեշտակային փողեր Հայաստանի նման երկրներում, հետխորհրդային երկրներում չկան ու դեռ շատ երկար տասնամյակներ չեն լինելու։
Խնդիրն այն է, որ այդ փողերով գոնե քո երկրում բան կառուցվի, դրանք մտնեն տնտեսություն, աշխատատեղ ստեղծվի։ Հակառակ դեպքում դրանք արագ հայտնվելու են այլ երկրներում։
Մեկդ բացատրեք վարչապետ Փաշինյանին, որ Վրաստանի տնտեսությունը զարգացրած ղազախական, ադրբեջանական, թուրքական միլիարդները նույնքան և ավելի կասկածելի ծագում ունեն, որքան հայաստանյան շատ փողեր։
Մեկդ բացատրեք վարչապետ Փաշինյանին, որ եթե այսպես շարունակվի, ապա մի կոպեկ ներդրում չի գա Հայաստան։
Մեկդ բացատրեք վարչապետ Փաշինյանին, որ մի քանի ամսում տնտեսությունը կարող է կոլապսի մեջ հայտնվել ու տակից դուրս չենք գա։
Մեկդ բացատրեք վարչապետ Փաշինյանին, որ սոված ու առանց աշխատավարձ ժողովրդի դեմ չի կարողանալու կանգնել, եթե նույնիսկ փորձի ամեն ինչ բարդել նախկինների վրա։
Գալու է մի պահ, որ էլ չեն հավատալու։
Կառլեն Վարդանյանի ֆեյսբուքյան էջից