1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 18 հոկտեմբերի 2018թ., 00:00
Նոր փուլի ռիսկերն ու ակնկալիքները Նախնական տեղեկություններով՝ Կերչում զոհվածների շրջանում Հայաստանի քաղաքացիներ չկան Ամերիկացի հոգևորականը պատմել է թուրքական բանտում անցկացրած օրերի մասին Կոստանյան Գեւորգի մոտ անբուժելի է ՀԻՎԱՆԴ քծնանքը Արմեն Գեւորգյան. Քաղաքական պրոցեսներով հետաքրքրված չեմ Նիկոլ Փաշինյանը Հունան Պողոսյանի մասին (Տեսանյութ) Կռահեք, թե ով է «Դուխով» անունով օղի արտադրում. իհարկե օրինապաշտ գործարար Սամվել Ալեքսանյանը Քաղաքականության հետ կապ չունի, Նիկոլին չի ճանաչում, բայց մարզպետ է Փորձել են սպանել Հայիթիի նախագահին Ֆլորենցիայի չորս փողոցներում արգելք է մտցվել սննդի օգտագործման վրա Facebook-ը կարող է մարդու հոգեկան առողջության ինդիկատոր դառնալ Ինչպես են ապրում ադրբեջանցի պաշտոնյաները (Լուսանկարներ) Այսպես են Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում մաս-մաս արել լրագրողին +21 Ադրբեջանի անվտանգության ծառայությանն Ալիեւը նոր լիազորություններ է շնորհել Գերմանիայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ 6 պարտություն է կրել մեկ տարում Դուք իրարից էլ տեղյակ չեք, բայց հավակնում եք բացարձակ իշխանության Վրաստանը մեղադրում է Սաակաշվիլիին ավելի քան տասը տարի առաջ մեծահարուստ գործարարի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ Դևիդ և Վիկտորյա Բեքհեմները խոսել են ամուսնական կյանքի գլխավոր գաղտնիքի մասին Ջեյմս Բոնդին ծաղրել են կենգուրուով լուսանկարի համար «Էրդողանը բռնապետ է». բողոքի ակցիաներ Մոլդովայում՝ Էրդողանի այցի կապակցությամբ Խիստ տարօրինակ և անհեթեթ նշանակումներ՝ հրաժարականից առաջ Գյումրու մանկատան մոտ զույգ նորածին երեխաներ են գտել Փաշինյանը մատների արանքով նայեց. Շարմազանովը՝ ԱՄՆ դեսպանի հայտարարության մասին Ռուսաստանի կոշտ արձագանքը Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարություններին Մահացել է թուրքահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերը Քիմ Քարդաշյանը դիմահարդարման համար նոր փայլփլուն հավաքածու է թողարկել Ռուսաստանյան լրատվամիջոցները՝ Փաշինյանի հրաժարականի մասին Իսկ Մայրապետյանին ինչո՞ւ եք ձերբակալել կամ այսպիսի՞նն է ձեր «նոր» Հայաստանը Ինչպես է ծիծաղը կապված մարդու գիտակցության հետ և ինչով է օգտակար. գիտական պատասխան ՀՔԾ-ն ստուգում է «Տոյոտա-Երևան» ընկերությունը Իսկ շնորհակալություն ո՞վ պետք է հայտներ Transparency-ին պահանջում է քրեական գործ հարուցել Մերկելի կուսակցի դեմ՝ Ադրբեջանից կաշառք ստանալու համար Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվելուց հետո առողջանում է Հարին և Մեգանն իրենց երեխային կարող են անվանել Ալեքսիս Օհանյանի և Սերենա Ուիլյամսի «հայկական» օրինակով Դեն Բիլզերյանը ցույց է տվել իր մերկ գեղեցկուհիներին Եվգենի Պետրոսյանի 29-ամյա սիրուհին հղի՞ է Ղրիմի օդանավակայանը կարող է անվանակոչվել Այվազովսկու անունով Մարիա Շարապովան մարզվում է Անգլիայի փողոցներում (Տեսանյութ) Մոսկվայում ձերբակալել են Ղրիմի փոխվարչապետին Ահաբեկչություն Ղրիմի քոլեջում Համաշխարհային բանկը պարզել է՝ որքան մարդ է աշխարհում ապրում օրական 5,5 դոլարից պակաս գումարով Ոչ մի պրոբլեմ չկա, եթե ԱԺ-ն չհասցնի ընդունել 2019-ի պետական բյուջեն. Փաշինյան Մարկոս Պիզելին դուրս է գրվել հիվանդանոցից Բաքվում Թուրքիայի նախկին դեսպանը հայտարարել է, որ պատրաստ է իր կյանքը զոհել հանուն Արցախի Վրաստանում «ԳԵՅ» շքերթի մասնակիցներին ջարդ ու փշուր են արել, կան բազմաթիվ տուժածներ Մայրը փրկել է որդուն ինքնասպանությունից՝ բացիկի օգնությամբ ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ՀՀ-ի դիրքորոշումն ամրագրված է կառավարության ծրագրում․ ԱԳՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է Հիտլերի նույնասեռական հակումների մասին զեկույցը Փաշինյանի միակ ընդդիմությունը «տնտեսության վիճակն ու հեռանկարն է». Կարեն Ադոնց Նիկոլ Փաշինյանի կառավարության 5 ամենալուրջ սխալները Կանադայի վարչապետը՝ հոր գրկին Ինչ քննարկումներ են եղել Հունան Պողոսյանին մարզպետ նշանակելուց առաջ Հիմա էլ Տիգրանն է որոշել Սուրենի լավության տակից դուրս գալ Խոսրով Հարությունյանի ընկերությունը կրկին տուգանվել է «Յուրաքանչյուրը իր ճիշտը կասի». Յուվեցի Կարոյի եւ Ղարագյոզյանների ընտանիքները որոշել են խոսել Երազանքների հաստիք․ Սուրբծննդյան էլֆի դեր՝ Լապլանդիայում Քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյը գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից Նախ կլսեն «վախեցած Հրաչին» Ավտոտնակներ, բնակարաններ, այլ եկամուտներ. նախարար Գարեգին Բաղրամյանի ունեցվածքը Ռուս սահմանապահները հայ–թուրքական սահմանի 4 սահմանախախտի են ձերբակալել Ազատամուտցիները գյուղապետի հրաժարականի պահանջով այսօր կրկին փողոց են դուրս եկել Հոլիվուդում տեղադրվել է Ռիչարդ Բրենսոնի աստղը Հովիկ Աբրահամյանի եղբայրը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց Մայք Փոմփեոն ժամանեց Թուրքիա Կատալոնիան աջակցություն է հայտնում մեկ տարի առաջ ձերբակալված անկախության առաջնորդներին Ամենամատչելի լեռնադահուկային հանգստավայրը Եվրոպայում. փորձագետներ Նիկոլ Քիդմանը բացահայտել է Թոմ Քրուզի հետ ամուսնության գաղտնիքը Ադրբեջանի պաշտպանության նախարարն այսօր քառօրյա այցով ժամանում է Չեխիա Իսպանիայում՝ 600 գրամը 8750 եվրո արժեցող պանիր է ներկայացվել Համացանցում քննարկում են Թրամփին, որը Մելանյային անձրևի տակ է թողել Կինեմատոգրաֆիայի ամենասեքսուալ հերոսները. հարցում Ամենավտանգավոր մթերքները. փորձագետներ Աշխարհի ամենամեծ օրգանիզմն ԱՄՆ-ում է Իրանում հայտնել են զորահանդեսի ժամանակ ահաբեկչության կազմակերպչի ոչնչացման մասին Արարատ Միրզոյանը համոզելու մասին Մեծ հավանականությամբ «Իմ քայլը» դաշինքով ենք գնալու ընտրությունների. Փաշինյան Երեւան-Սեւան-Իջեւան միջպետական ճանապարհի որոշ հատվածներ ժամանակավոր կփակվեն Արտահերթ ընտրություններին կհաջորդի եւս մեկ արտահերթ ընտրություն Գիտնականներն ապացուցել են, որ շները առանձին բառեր են հասկանում ՊԵԿ նախագահին շարունակական հեղափոխական իրավիճակն անհանգստացնում է
Հարցում

Ադրբեջանցի գործարարի կինը կարող է զրկվել Լոնդոնում իր անունով գրանցված ողջ ունեցվածքից

  Միլիոնավոր դոլարներ արժեցող ոսկերչական իրեր, բնակարաններ Լոնդոնի
ամենաթանկարժեք թաղամասերում, գոլֆ ակումբ Բերքշիրում․ այս ամենի
սեփականատերը հանդիսացող Ադրբեջանի քաղաքացի Զամիրա Հաջիևան
դարձավ Մեծ Բրիտանիայում բնակվող առաջին օտարերկրացին, ումից անգլիացի
իրավապահները պաշտոնապես պահանջեցին բացահայտել հարստացման աղբյուրները:
Բրիտանական լրատվամիջոցների տվյալներով՝ Միացյալ Թագավորության
 

Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունը (NCA) Հաջիևային այս
պահանջը ներկայացրել էր դեռ փետրվարին, սակայն անօրինական հարստացման մեջ
կասկածվող անձի ինքնությունը բրիտանացի իրավապահները բացահայտեցին միայն
երեկ, այն բանից հետո, երբ Լոնդոնի դատարանը մերժեց ադրբեջանուհու` իր
անունը չհրապարակելու պահանջով ներկայացված հայցը:
 

Բրիտանացի իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված Հաջիևան
Ադրբեջանի բանկային համակարգի երբեմնի ամենահայտնի ներկայացուցիչներից
մեկի` Ջահանգիր Հաջիևի կինն է: Հաջիևը 14 տարի շարունակ ղեկավարում էր
ադրբեջանական երկու պետական դրամատներից մեկը` «Ադրբեջանի միջազգային
բանկը»: 2016 թվականին, սակայն, Բաքվի առաջին ատյանի դատարանը Հաջիևին
դատապարտեց 15 տարվա ազատազրկման` մեղավոր ճանաչելով խարդախության և
անօրինական ծախսերի համար:
 

Այժմ էլ ահա բրիտանական իշխանություններն են փորձում պարզել, թե որքանով
էին օրինական Լոնդոնում բնակվող նրա կնոջ` Զամիրա Հաջիևայի` Միացյալ
Թագավորության տարածքում կատարած ծախսերը: Դատելով բրիտանական մամուլում
շրջանառվող տեղեկություններից՝ դրանք բավական տպավորիչ են եղել: Այսպես,
Հաջիևան վերջին տասը տարում մոտ 16 միլիոն ֆունտ ստեռլինգ կամ 21 միլիոն
դոլար է ծախսել Լոնդոնի ամենահայտնի խանութներից մեկում` Harrods-ում`
հիմնականում շքեղ զարդեր գնելով: «Ընդամենը մեկ օրում Հաջիևան Harrods-ում
շուրջ 150 հազար ֆունտ էր ծախսել` հիմնականում ոսկերչական իրերի վրա», -
պնդում են բրիտանացի քննիչները:
 

Լոնդոնում բնակության ընթացքում Հաջիևան նաև 42 միլիոն ամերիկյան դոլար է ծախսել Golfstream G550 մակնիշի օդանավի ձեռքբերման վրա:
Բրիտանացի քննիչները Հաջիևայից նաև պահանջում են բացատրել ֆինանսական
այն միջոցների ծագումը, որոնցով նա Վիրգինյան կղզիներում գրանցված
ընկերության միջոցով 2009 թվականին կարողացել է 11․5 միլիոն ֆունտ
արժողությամբ բնակարան գնել Լոնդոնի ամենաթանկարժեք թաղամասերից մեկում`
Նայթսբրիջում:
 

Զամիրա Հաջիևայի անունով գրանցված ևս մեկ ընկերությանն է պատկանում
Բերքշիր կոմսության Ասկոտ բնակավայրում գտնվող հողատարածքի կեսը, որի վրա է
կառուցվել երկրի ամենահայտնի գոլֆ ակումբներից մեկը` Mill Ride-ը:
Հողատարածքի արժեքը գերազանցում է 10 միլիոն ֆունտ ստեռլինգը կամ 20 միլիոն
դոլարը: Նման բարձր գինը, ի դեպ, ևս պատահական չէ. Ասկոտն այն քաղաքն է,
որտեղ ամեն տարի հոկտեմբերին կազմակերպվում է թագավորական ձիարշավը:
Դա սակայն ամենը չէ:
  

The Times-ի տեղեկություններով՝ Ջահանգիր Հաջիևը Ադրբեջանի միջազգային
բանկի նախագահի պաշտոնում նշանակվելուց մի քանի տարի անց` 2005-ին, 3
միլիոն ֆունտ արժողությամբ մեկ այլ բնակարան է ձեռք բերել Լոնդոնի
Բելգրավիա թաղամասում: Սա բրիտանական մայրաքաղաքի ևս մեկ թանկարժեք
թաղամասերից մեկն է, տարբեր տարիների այստեղ են բնակվել Մեծ Բրիտանիայի
նախկին վարչապետ Մարգարեթ Թեթչերը, ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչը,
ֆինանսիստ Ջորջ Սորոսը:
  

Այսօր, սակայն, Զամիրա Հաջիևան իր բրիտանական սեփականության կորստի
իրական վտանգի առջև է: BBC-ի տեղեկություններով՝ դա տեղի կունենա այն
դեպքում, եթե Հաջիևան չկարողանա համոզիչ ապացույցներ ներկայացնել առ այն,
որ բնակարանները, զարդերը, հողատարածքներն ու օդանավը ձեռք են բերվել
օրինական միջոցներով: Մեծ Բրիտանիայի Հանցավորության դեմ պայքարի ազգային
գործակալության քննիչները, այդուհանդերձ, գրեթե վստահ են, որ դա Հաջիևային
չի հաջողվի, քանի որ նրա ամուսինը 1993-ից 2015 թվականներին պետական
ծառայող է հանդիսացել:

Սկանդալի կիզակետում հայտնված Զամիրա Հաջիևան, մինչդեռ, պնդում է, որ իր

ամուսինը հաջողակ գործարար էր և բոլոր գումարները վաստակել է ոչ թե
միջոցները իր ենթակայության տակ գտնվող բանկից դուրս բերելով, այլ արդար
քրտինքով:

website by Sargssyan