Արմեն Սարգսյանն ու Էմանյուել Մակրոնն այցելել են «Ազնավուր» կենտրոն
Այս թեմայով
- Ես խոստացել էի, խոստումս կկատարվի մինչեւ առաջիկա ապրիլի 24–ը. Մակրոնը՝ «Ազնավուր» կենտրոնում
- Մենք պետք է շարունակենք պայքարը ժողովրդավարության և հավասարության համար. Նիգերի նախագահի ելույթը՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին
- Ֆրանկոֆոնիայի ամբողջ աշխարհը սգում է Շառլ Ազնավուրի համար.Կանադայի վարչապետ
- Շառլ Ազնավուրը խորհրդանշում է այն, ինչ միավորում է մեզ. Մակրոն
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն այցելել են Երևանի կենտրոնում գտնվող ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի կեցավայր։
«Ազնավուր» կենտրոնում ճարտարապետ Արիս Ադամյանը՝ ներկայացնելով շենքի վերակառուցման նախագիծը, ասաց, որ այնտեղ գործելու է ինտերակտիվ թանգարան՝ նվիրված Ազնավուրի կյանքին և նրա անցած ճանապարհին, ինչպես նաև կրթամշակութային կենտրոն, որտեղ կդասավանդվեն կինո, երաժշտություն և ֆրանսերեն։
Շենքում շրջայցից հետո, երկու երկրների նախագահները հանդես կգան ելույթներով։