Անջեյ Կասպրշիկը Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության գոտու իրավիճակը
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ, հայտնում է haqqin.az-ը՝ վկայակոչելով պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությանը:
Հանդիպման ընթացքում կարծիքների փոխանակում է կատարվել զորքերի շփման գծում ընթացիկ իրավիճակի, անցկացված մշտադիտարկումների արդյունքների եւ հակամարտության կարգավորման վերաբերյալ: