1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 20 հոկտեմբերի 2018թ., 00:00
Ադրբեջանցի գործարարին պարտավորեցրել են նախկին կնոջը 585 մլն դոլար վճարել Բաբլոյանը չեղարկել է ԱԺ գործուղումները Տարոն Մարգարյանը լքել է Հայաստանը եւ ընտանիքով բնակություն հաստատել Մոսկվայում Համոզե՞լ են, ճնշե՞լ են, թե՞ պարտադրել Արարատի մարզում նախկին իշխանության սատելիտները ճամբարափոխ են եղել ՀՀԿ–ի օգտին ամենաշատ ձայներ հավաքած թաղապետը կշարունակի՞ պաշտոնավարել Լուկաշենկոն առաջարկել է արձակուրդի ընթացքում ուսանողներին բանակ տանել Վենետիկի հանձնաժողովի նախագահը հայտարարություն է տարածել Հայաստանի ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ Բոլթոնի օրակարգում ղարաբաղյան հակամարտությունն առաջին տեղում չէ Եթե նարկոտիկի դեմ մարզպետն է պայքարելու, ուրեմն ԱԱԾ-ն ու ոստիկանությունը էլ չկան Նախկին սիրեցյալի հետ սեռական հարաբերություններ ունենալը կարող է օգտակար լինել Նիդերլանդներում տրվել է «X» սեռի առաջին անձնագիրը Ովքեր կշահեն եւ կտուժեն անցումային արդարադատությունից Անցումային արդարադատությունն այս պահի ամենակարեւոր խնդիրը չէ. Ռուբեն Մելիքյան (Տեսանյութ) Լեոնարդո դա Վինչին շեղաչք է եղել Մի քանի մտահոգություններ անցումային արդարադատության հետ կապված. Էլինար Վարդանյան (Տեսանյութ) Ֆրանսիայում առաջարկում են արգելել մարզային շեշտադրումներով խոսքի ծաղրը Էր Ռիադը Հաշաքջիի սպանության մեջ մեղադրում է գահաժառանգի խորհրդականին. NYT Ալավերդու պղնձաձուլարանի հետ կապված մենք լուծումներ ենք փնտրում․ Վարագ Սիսեռյան Արտակարգ դեպք Սյունիքի մարզում․ «Ամերիա բանկ»-ում փորձել են խոշոր չափի ԱՄՆ դոլար «խուրդել» Կոկորինի եւ Մամաեւի խափանման միջոցը մնաց կալանքը Ամերիկացի դերասանը հիշել է Հայոց ցեղասպանություն մասին՝ Թրամփին Հիտլերի հետ համեմատելիս Քարիմ Բենզեման մեղադրվում է մարդ առևանգելու մեջ Ջուր խմող մարզիչը զվարճացրել է համացանցի օգտատերերին Ոստիկանները հայտնաբերել են Գյումրիում գտնված նորածինների մորը Հայտնի խոհարարը բացահայտել է կատարյալ համբուրգերի գաղտնիքը Վրաստանը պատրաստ չէ անդամակցելու Եվրամիությանը Ղրղըզստանի նախկին նախագահ Աթամբաևի խորհրդականի նկատմամբ հետախուզում է հայտարարվել «Նրան այլ տեղ եմ հրավիրել». Պուտինի թիկնազորի նախկին ղեկավարը պատասխանել է Նավալնիի՝ բանավեճի հրավերին Անցումային արդարադատություն. քննարկում կլոր սեղանի շուրջ ՔՊ-ն կես տարում հաջողացրել է ադապտացնել ՀՀԿ-ի բոլոր արատները Հայտնի թուրք վիրտուոզ ջութակահարը նվագել է Կոմիտասի «Կռունկ»-ը՝ ի հիշատակ Արա Գյուլերի (տեսանյութ) Կոլեկտիվ անպատասխանատվություն կամ անլուրջ վերաբերվելու հետևանքները Քիմ Քարդաշյանի ամբողջովին մերկ լուսանկարը զայրացրել է նրա երկրպագուներին Չինաստանում արհեստական «լուսինը» կփոխարինի փողոցային լուսավորությանը Կիրա Նայթլին արգելում է իր դստերը արքայադստրերի մասին մուլտֆիլմեր նայել Ալավերդու պղնձաձուլական գործարանն այսօրվանից չի աշխատում, աշխատկիցները փակել են միջպետական ճանապարհը Ջորջ Բուշի դուստրը պատմել է Սպիտակ տանը շրջող ուրվականների մասին Թրամփը գովել է ինքնաթիռում հրդեհի ժամանակ տիկնոջ վարքը Թուրքիայի զգալի հատվածը պատվել է Արաբական թերակղզուց եկող ավազափոշու ամպերով Ինչպես հնարավորինս արագ ազատվել անպատասխան սիրուց (լուսանկարներ) Հասարակաց տների սեփականատերը մահացել է մարմնավաճառուհու հետ զվարճանքից հետո Էջմիածնում քարոզարշավի ժամանակ օգտագործվել են պետական և վարչական լծակները Թուրքիայի մզկիթներից մեկում հավատացյալները 37 տարի շարունակ սխալ ուղղությամբ են նամազ արել Հղիության 9 ամիսները՝ 3D 10 րոպեի ընթացքում(Տեսանյութ) ԱՄՆ-ը Վրաստանին է փոխանցել պարեկային մոտորանավեր ԱՄՆ-ն ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ կկիրառի ՀՀ վարչապետի ընտրության հարցը խորհրդարանը կքննարկի հոկտեմբերի 24-ին Թուրք հաղորդավարն Արա Գյուլերի մահվան լուրն ընթերցելիս ուղիղ եթերում չի կարողացել զսպել արցունքները (տեսանյութ) Պետք է լրացուցիչ հարկել մանրածախ առևտրով զբաղվող խոշոր առևտրային ցանցերը. Արտակ Շաբոյան Սեւանա լճից բաց է թողնվել ավելի քան 197 մլն խմ ջուր Կուռքեր մի ստեղծեք, որ չհիասթափվեք ու չհուսահատվեք Ամուլսարի հարցում չունենք ապացույց, որպեսզի հայտարարենք բնապահպանական աղետի մասին. Տիգրան Ավինյան Բարսեղ Բեգլարյանի գործը իրավապահնների գլխին պատուհաս է դարձել. ի՞նչ է նա պատմել. մանրամասներ Շիրակ Թորոսյանի մասով՝մեր թիմում հայտնվելու խոսակցություն եղել է. «Ելքի» պատգամավոր Ավտոմեքենաների «հավաքածու», 200 000 դոլար, 62 միլիոն դրամ. Փոխնախարարի ունեցվածքը «Մարդիկ էլ կան կոկաին են բերում». Նախարարի ցնցող պատասխանը՝ աջ ղեկով մեքենաների մասին Բրիտանիայում ամեն երրորդ դեռահաս հոգեկան խանգարումներ ունի «Այս ահազանգն ունի կոնկրետ հասցեատերեր». տարածքներ ենք կորցնում Հայտնի ձայնագրության մեջ խոսող անձը Դոն Պիպոն չէ. ուշագրավ մանրամասներ Եվրամիության երկրները տոննաներով ոսկի են գնում ԵՄ-ն առաջարկում է Մոսկվայի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանել Էրդողանը քնել է ասուլիսի ժամանակ (Տեսանյութ) Պոլիկլինիկաներում մինչև 7 տարեկան երեխաներին հատկացվող դեղերի դեֆիցիտ կա «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանն ու Հայկ Մարությանը խմել են տիկին Ռիտայի քամած նռան հյութերը Կյանքը երկարաձգելու միջոց է հայտնաբերվել Սեքսին արժանի այլընտրանք է գտնվել Թուրքերը նորից խուզարկել են Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանը Պաշտոնական վիճակագրության տարօրինակությունները.Ինչո՞ւ են շատերը բողոքում թանկացումներից Ճապոնացիները կհեշտացնեն վիզաների ստացումը Շարլիզ Թերոնը որդուն զբոսանքի է հանել շրջազգեստով 100-ամյա տատիկը իր երկարակեցության գաղտնիքը համարում է թեյի մեջ մեկ կաթիլ բրենդի լցնելը Կեսարյան հատումը կարող է բացասաբար անդրադառնալ երեխայի ուղեղի ապագա զարգացման վրա Գիտնականներին հաջողվել է «սպանել» ՁԻԱՀ–ը՝ ցողունային բջիջների օգնությամբ Ինչի մասին կարող է վկայել մատների երկարությունը «Միսս Լիբանան»-ը հակառակորդուհու հետ գրկախառնվելու համար զրկվել է տիտղոսից «A1+»-ը նվեր է պատրաստել Երևանի 2800-ամյակի կապակցությամբ Էյֆորիայի անցնելուց հետո կասկածի տակ կդրվի ապագա խորհրդարանի լեգիտիմությունը. Քոչարյան Նայենք աշխարհին Արա Գյուլերի ֆոտոխցիկի օբյեկտիվի միջոցով Աշխարհի բնակչությունը մինչեւ 2050 թվականը կավելանա 2,2 միլիարդ մարդով. ՄԱԿ
Հարցում

Փաշինյանի երազած խորհրդարանը

Արդեն իսկ պարզ է, որ այս տարվա դեկտեմբերին մենք չենք կարող խուսափել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումից: Ստացվեց այնպես, որ որեւէ մեկն այդպես էլ հստակ, համոզիչ չբացատրեց, չապացուցեց, թե ինչու հենց դեկտեմբերին:

Այն, որ ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո արտահերթ ընտրություններն անհրաժեշտություն էին՝ փաստ է, այն էլ անվիճելի փաստ, սակայն գլխավոր հարցը կայանում է նրանում, որ այդ ընտրությունները պետք է ծառայեցվեին Հայաստանի ժողովրդավարացմանը, զարգացմանը, եւ ոչ թե ավտորիտարիզմի խորացմանը:

Դեկտեմբերին նշանակված ընտրությունների քարոզարշավը, բառիս բուն իմաստով, ընթանալու է առանց ընտրողների հետ ուղիղ հանդիպումների: Փորձեք նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերին հանդիպումներ անցկացնել մաղրեցիների, կապանցիների, գյումրեցիների, աշոցքցիների, ապարանցիների, արագածցիների եւ հենց երեւանցիների հետ:

Ջեռուցվող դահլիճների մասին մի էլ մտածեք, դրանք շատ քիչ են, բացի այդ ոչ բոլոր քաղաքական ուժերն ի վիճակի կլինեն վճարել ջեռուցվող դահլիճների համար:

Այսպիսով, նորմալ քարոզարշավի մասին խոսք անգամ լինել չի կարող: Մնում են հեռուստաալիքները եւ համացանցը, բայց հավատացեք, որ այստեղ եւս գործ ենք ունենալու խիստ անհավասար պայմանների հետ: Եւ այս իրավիճակում խոսել մի ընտրության մասին, որը նպաստելու է Հայաստանի ժողովրդավարացմանը, զարգացմանը եւ առաջընթացին՝ առնվազն ծիծաղելի է:

Պարզից էլ պարզ է, որ դեկտեմբերին կայանալիք արտահերթ ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն ունենալու է 92 տոկոսանոց մեծամասնությամբ խորհրդարան: Ոմանք կշտապեն ասել, թե օրենքով ընդդիմությանը բաժին է հասնում 30 տոկոս, բայց այս ընտրություններում եւ այս բարոյահոգեբանական վիճակում, մեղմ ասած, «ընդդիմության» ճնշող մեծամասնությունը, այսպես, թե այնպես, սպասարկելու է կառավարող կուսակցությանը, այնպես, ինչպես հիմա, երբ իրար հերթ չտալով շտապում են ասել, թե այո, վարչապետը ճիշտ է, եւ ընտրությունները պետք է կայանան հենց դեկտեմբերին:

Վստահ ենք, որ եթե Նիկոլ Փաշինյանն ասեր, որ ընտրությունները պետք է կայանան հոկտեմբերին կամ մայիսին, նրանք կրկնելու էին, թե այո, ճիշտը հոկտեմբերն է կամ մայիսը:

Նոր ընտրությունները, արտահերթ ընտրությունները երկրին անհրաժեշտ էին հենց այս տեսակին քաղաքական դաշտից դուրս մղելու համար, բայց լինելու է հակառակը: Նոր խորհրդարանում այս տեսակը ճնշող մեծամասնություն է կազմելու, այնպիսի մեծամասնություն, որ Հայաստանի խորհրդարանը դեռ երբեք չի տեսել:

Այս ամենի հետ մեկտեղ գոյություն ունի մի անհերքելի ճշմարտություն:

Ընտրություններից ընդամենը երեք կամ չորս, գուցե վեց ամիս հետո խորհրդարանն այլեւս չի արտահայտելու հասարակությունում առկա տրամադրություննները, դրանից բխող հետեւանքներով: Ինչ վերաբերում է հետեւանքներին, ապա դրանցից մեկը լինելու է խորհրդարանում այնպիսի խմբերի ի հայտ գալը, որոնք դուրս են գալու Փաշինյան անհատի ազդեցության տակից եւ փորձելու են դառնալ հասարակության այս կամ այն հատվածի շահերի արտահայտիչն Ազգային ժողովում:

Բնականաբար, այս մասին վարչապետը եւս լավ գիտի, եւ փորձում է այնպիսի խորհրդարան հավաքել, որը չի տրոհվի եւ աստիճանաբար դուրս չի գա իր ազդեցությունից, բայց որքան էլ որ չարչարվի, ջանք գործադրի, այս հարցում չի կարող հաջողել: 1998-ի, 2000-ի եւ հենց վերջին իրադարձությունները հենց դրա վկայությունն են:

Այսպիսով, դեկտեմբերյան ընտրություններից տուժելու է Հայաստանի առանց այն էլ թույլիկ քաղաքական դաշտը, մեր երկրի առանց այն էլ վաղուց ծեծուջարդ կերած հեղինակությունը, իսկ դրա հետ միասին Փաշինյանը, որքան էլ տարօրինակ հնչի, ոչինչ էլ չի շահելու, բացի երեք կամ վեցամսյա միահեծան իշխանությունից:

Եթե ընտրություններն անցկացվեն նոր օրենսգրքով, ապա եւս երեք ուժ ներկայացված է լինելու խորհրդարանում, բայց կրկնենք, սկզբնական շրջանում դրանք շատ աղոտ են հիշեցնելու ընդդիմադիր ֆրակցիաներ: Կարելի է հարյուր տոկոս վստահությամբ ասել, որ «ընդդիմադիրները» լինելու են «Լույսը», ԲՀԿ-ն, եւ որքան էլ տարօրինակ հընչի «Սասնա ծռերը»:

Այս պատկերը չի լինի միայն մեկ դեպքում, եթե իրադարձություններն այնպես ծավալվեն, որ իրական եւ առողջ ընդդիմությանը հաջողվի համախմբել ուժերը, ձեւավորել դաշինք եւ ընդամենը երկու ամսում իրենց տեսակետները հասցնել դեռեւս հուզական վիճակում գտնվող ժողովրդին: Շատերն են հասկանում, որ միայն հրաշքը կօգնի, որ այդպես լինի: Այնպես որ, մնում է պատրաստվել դիմավորելու Հայաստանի բոլոր ժամանակների ամենամիատարր եւ ամենաթույլ խորհրդարանին:

Հակոբ Ասատրյան

Top-News.am

website by Sargssyan